«Որո՞նք են մանկապարտեզի աշխատաժամերը. Ի՞նչ անեն աշխատող մայրերը, եթե մանկապարտեզից հարկադրում են երեխային վերցնել 17:30»

Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մանկապարտեզը և երեխաները խմբի ծնողների ամենից հաճախ տրվող հարցերին իմ նախաձեռնությամբ պատասխանել է քաղաքապետարանի Հանրակրթության վարչությունը: Հարց 1. Որքա՞ն գումար է ամսական վճարում պետությունը յուրաքանչյուր երեխայի համար, և ի՞նչ է պարտավոր այդ գումարի սահմաններում տրամադրել մանկապարտեզը: Արդյո՞ք այդ գումարով նախատեսված է նաև սպասքի, անկողնու սպիտակեղենի, գրենական պիտույքների և հիգիենայի պարագաների տրամադրում երեխաներին: Պատասխան. Մեկ երեխայի համար մանկապարտեզը ֆինանսավորվում է 22.500 դրամով, ինչպես նաև հաստատությունները յուրաքանչյուր ամիս ֆինանսավորվում են 650.000 դրամով՝ շենքի պահպանման ծախսերը հոգալու նպատակով: Տնտեսական ապրանքների ձեռքբերման նպատակով՝ 2018 թ. յուրաքանչյուր խմբին /33-35/ հատկացվել է 147.000 դրամ՝ մեկ տարվա համար: Գրենական պիտույքների, սպասքի, անկողնային սպիտակեղենի ծախսերը նախատեսվում են ըստ հաստատության ֆինանսական միջոցների հնարավորության: Հարց 2. Մանկապարտեզներն ազա՞տ են սննդակարգը, մասնավորապես՝ ճաշացանկը որոշելիս: Թե՞ գոյություն ունեն սահմանված չափանիշներ: Պատասխան. Մանկապարտեզների սննդակարգը կազմվում է ՀՀ առողջապահության նախարարի հ.42-Ն հրամանով սահմանված պահանջներով: Հարց 3. Ցանկության դեպքում ծնողն իրավունք ունի՞ ծանոթանալ մանկապարտեզի ֆինանսական մուտքերին և կատարված ծախսերին: Եթե այո, ապա՝ ինչպե՞ս: Պատասխան. Մանկապարտեզների ֆինանսական հաշվետվությունները տեղադրված են Yerevan. am կայքի «ֆինանսական» բաժնում (https://www.yerevan.am/am/finance-docs/) Հարց 4. Որո՞նք են մանկապարտեզի աշխատաժամերը: Ի՞նչ անեն աշխատող մայրերը, եթե մանկապարտեզից հարկադրում են երեխային վերցնել 17:30, իսկ մայրերը, շատերի պես, աշխատում են մինչև 18:00: Ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել այս խնդիրը լուծելու համար: Պատասխան. Երևանի ենթակայության մանկապարտեզներում աշխատանքային ժամերը սահմանված են Երևանի քաղաքապետի՝ 30.11.2011 թ. հ.2833-Ա որոշմամբ՝ ըստ որի մանկապարտեզում երեխայի ն պահելու տևողությունը ժ. 08:30-ից մինչև 17:30-ն է: Վերոնշյալ որոշմամբ հաստատված է թվով 38 մանկապարտեզների ցանկը, որտեղ երեխային պահելու տևողությունը սահմանված է մինչև ժ. 19:00-ն: Կարող եք տեղեկանալ քաղաքապետարանի կայքից: Հարց 5. Երևանի քաղաքապետի 31.08.2017թ.-ին ընդունած 2973-Ա (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N1101-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ) որոշման հիման վրա` 2.1. Երեխայի նախադպրոցական հաստատություն (մանկապարտեզ) հաճախելու համար հաշվառումն /հերթագրում/ իրականացվում է երեխայի 2 կամ 3 տարեկանը լրանալուց հետո, ընդ որում մինչև 3 տարեկան երեխաների հաշվառումը և ընդունելությունն իրականացվում է տվյալ մանկապարտեզում 2-ից մինչև 3 տարեկան տարիքային փուլի համար անհրաժեշտ նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման համար համապատասխան հնարավորությունների առկայության դեպքում: (https://www.yerevan.am/am/mayors-decisions/2973-a-1/) Ծնողների պնդմամբ, այս որոշման պատճառով մանկապարտեզի տնօրենները կամայականորեն են մոտենում 2 կամ 3 տարեկանը չլրացած երեխաների ընդունելության հարցում, որի արդյուքում, օրինակ, 2 տ 10 ամսական երեխան հարկադրված է լինում սպասել ևս մեկ տարի: Բացի այդ, հերթագրման ուշ մեկնարկի հետևանքով երեխայի հերթը կարող է հասնել, երբ նա արդեն դուրս է եկել նախադպրոցական տարիքից: Արդյոք նպատակահարմար չէ՞ չեղյալ ճանաչել տվյալ որոշումը: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում քաղաքապետարանը հերթագրման իրավիճակը շտկելու համար: Պատասխան. Երևանի քաղաքապետի 2973-Ա որոշումը սահմանել է մանկապարտեզներում երեխաներին հերթագրելու ու ընդունելու տարիքը, որը չի խոչընդոտում հաստատությունների բոլոր տարիքային խմբերի համալրումը: Վերջին երկու տարիներին առաջնահերթությամբ մանկապարտեզներ են ընդունվում ավագ նախադպրոցական տարիքի հերթագրված երեխաները: Հանրակրթության վարչությունը ներկայացնելու է առաջարկ՝ վերոնշյալ որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ: Հարց 6. Եթե երեխան տեղափոխվել է բնակության այլ վարչական շրջան, հնարավո՞ր է նրա հերթագրման արդյունքը տեղափոխել այդ շրջանի մանկապարտեզ, որպեսզի երեխան նորից չհայտնվի հերթի վերջում: Պատասխան. Երեխայի հերթագրման տեղափոխության գործընթաց չի իրականացվում, քանի որ դրա իրականացումը կխախտի հերթագրված մյուս երեխաների իրավունքները: Հարց 7. Առողջական կամ այլ պատճառներով մանկապարտեզից երկար ժամանակով բացակայելու պարագայում ի՞նչ պետք է անեն ծնողները, որպեսզի երեխան չհեռացվի մանկապարտեզից: Պատասխան. Երեխան իրավունք ունի մանկապարտեզից բացակայել տարբեր պատճառներով, սակայն դա չի նշանակում, որ ծնողը կարող է դրսևորել անբարեխիղճ վերաբերմունք: Մանկապարտեզի տնօրենի և ծնողի միջև կնքված պայմանագրում ամրագրված են ծնողի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև երեխայի բացակայությանն առնչվող դեպքերը: Հարց 8. Պարտադի՞ր են արդյոք միջանկյալ և ավարտական հանդեսները: Արդյո՞ք թույլատրելի է այդ հանդեսների կազմակերպման համար դրամահավաքը: Պատասխան. Մանկապարտեզներում միջոցառումներն իրականացվում են «Կրթական համալիր» խրագրին համապատասխան, որի կազմակերպման համար դրամահավաքն ԱՐԳԵԼՎԱԾ է: Հարց 9 Ինչպե՞ս է քաղաքապետարանը պատրաստվում լուծել մանկապարտեզների անբավարար թվի, իսկ եղածների անմխիթար շենքային պայմանների հարցը: Պատասխան. 2019 թ. թվթվ 13 մանկապարտեզներում նախատեսված է ձևավորել 14 խումբ /Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր-Նորք, Շենգավիթ վարչական շրջաններում/՝ հիմք ընդունելով մանկապարտեզներում հերթագրված երեխաների թիվը և տարածքների առկայությունը: Բացի այդ, տարվա ընթացքում մանկապարտեզներում կբացվեն լրացուցիչ խմբեր: Արդյունքում շուրջ 1000 երեխա կհաճախի մանկապարտեզ: Հարց 10. Արդյոք կա՞ տարիքային վերին շեմ մանկապարտեզում որպես դաստիարակ աշխատելու համար: Կարո՞ղ է դաստիարակը կենսաթոշակի շահառուի տարիքի լինել: Պատասխան. Մանկապարտեզներում աշխատակիցների՝ այդ թվում դաստիարակների կենսաթոշակային տարիքն աշխատանքից ազատելու հիմք չի հանդիսանում: Հարց 11. Ինչո՞ւ մանկապարտեզների հաստիքներում նախատեսված չեն մանկական հոգեբաններ և լոգոպեդներ: Պատասխան. Երևանի ենթակայության ներառական կրթություն իրականացնող մանկապարտեզների երեխաների կրթադաստաիրակչական աշխատանքներին մասնակցում են նաև հոգեբաններ և լոգոպեդներ: Հանրակրթության վարչությունը ներկայացրել է առաջարկություն՝ տրամադրելու լոգոպեդի հաստիք բոլոր մանկապարտեզներին: Հարց 12. Ինչո՞ւ մանկապարտեզները չեն համալրվում ժամանակակից զարգացնող խաղալիքներով: Այս ուղղությամբ աշխատանք տարվո՞ւմ է: Պատասխան. Մանկապարտեզները հիմնականում ապահովված են երեխայի զարգացմանն ուղղված խաղային միջոցներով և դիդակտիկ նյութերով: Ինչ վերաբերում է դրանց համալրմանը՝ այն կքննարկվի հաստատությունների նախահաշիվների հաստատման ընթացքում»:

դիտվել է 7561 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am