Որքա՞ն կդիմանա Հայաստանն այս «դուխով» ու «ջայլամային» քաղաքականությանը

Հայաստանի արտաքին գերատեսչությունն իրականացնում է «ջայլամային»քաղաքականություն: Թուրքիայից ու Ադրբեջանից տարատեսակ հայտարարություններ են հնչում արտգործնախարարների մակարդակով, սակայն մեզ մոտ լռություն է: Ջայլամի պեսգլուխները մտցրել են հողի մեջ ու իրենց թվում է, թե ոչ մեկ ոչինչ չի տեսնում: Զոհրաբ Մնացականյանը, թերևս, Հայաստանի Հանրապետության ամենաչխոսկան արտաքին գործերի նախարարն է: Նախկինում Էդվարդ Նալբանդյանն էլ առանձնապես աչքի չէր ընկնում հրապարակային խոսքով, բայց պարզվում է՝ ավելի լռակյաց նախարար էլ կարող է լինել: Մնացականյանի չխոսկանությունը, թերևս, երկու բանով է պայմանավորված՝ ասելիքի բացակայությամբ ու վերևից եկած հրահանգով: Իսկ նման դեպքում «ջայլամային»քաղաքականությունն այլընտրանք չի ունենում: Խոսում են Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ու Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը: Խոսում են նախապայմանների լեզվով ու մեծ ոգևորությամբ, բայց Մնացականյանը լուռ է: Փոխարենը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նա ակտիվ է Ղարաբաղի ոչ հրապարակային բանակցություններում: Այնքան ակտիվ, որ միասնական տեքստ է համաձայնեցնում ադրբեջանցի իր գործընկերոջ հետ: Ի դեպ, լուռ է նաև Նիկոլ Փաշինյանը: Երեկ նրա փոխարեն խոսեց Արարատ Միրզոյանն ու բազմաթիվ հարցեր առաջացրեց: Մի խոսքով, «դուխով» հայտարարված արտաքին քաղաքականությունն իրականում «ջայլամային» է: Իսկ թե ինչի դա կարող է հանգեցնել, արդեն իսկ երևում է: Մենք «դուխով»տանուլ տվեցինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պոստը, «դուխով» պարտվեցինք Լուկաշենկոյիհետ բանավեճում, «դուխով» լարվածություն ենք առաջացրել հայ-ռուսական հարաբերություններում այն աստիճան, որ մի «չոր» շնորհավորանք անգամ չենք ստանում խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, «դուխով» ավելացնում ենք արտաքին պարտքն ու «դուխով» համաձայնում ենք Բոլթոնի պլանի հետ: Որքա՞ն կդիմանա Հայաստանն այս «դուխով» ու «ջայլամային» քաղաքականությանը: 7or.am

դիտվել է 176 անգամ
Լրահոս
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am