Լարսը փակ է
Գյումրի-Աշոցք, Մաստարա-Լանջիկ, Ապարան-Քուչակ, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած, Գորիս-Կապան և Մեղրի-Քաջարան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված 906 մարդատար, 109 բեռնատար ավտոմեքենաներ և 5 ավտոբուս:
