Թուրքիայում մոտ 60 մարդ է ձերբակալվել ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով
Թուրքիայի ոստիկանությունը 59 մարդու է ձերբակալել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով։ Ձերբակալությունները կատարվել են երկրի հարավային և հարավ-արևելյան նահանգներում՝ Ստամբուլի ահաբեկչությունից հետո, գրում է РИА Новости-ն` հղում անելով Sabah թերթին: Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլի կենտրոնական հրապարակներից Սուլթանահմեթում խոշոր պայթյուն էր տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս 15-ը վիրավորվել են։ Պարզվել էր, որ այն իրականացրել է Սիրիայից մահապարտ ահաբեկիչը: Գործողություններն անցկացվել են միաժամանակ 22 հասցեներում: Ոստիկանության տվյալներով` կասկածյալների մի մասը նախատեսել էր միանալ ԻՊ-ին Սիրիայում, իսկ մյուս մասն ահաբեկչություններ էր նախապատրաստում Թուրքիայում այդ ահաբեկչական կազմակերպության հանձնարարությամբ։
