Հայտնաբերեցին Վայոց Ձորի մարզում թոշակառու ամուսինների նկատմամբ դիմակավորված ու զինված ավազակային հարձակում կատարողներից երկուսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 27-ին, Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության (վարչության պետ Գրիգոր Գրիգորյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանի), Ոստիկանության Լոռու մարզային վարչության (վարչության պետ Արամ Ղազարյանի), Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի (բաժնի պետ Գարիկ Գերասիմյանի), Ոստիկանության Սպիտակի բաժնի (բաժնի պետ Սերգո Ավետիսյանի) և Ոստիկանոթյան քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ Արտակ Կարապետյանի) գլխավորությամբ դեկտեմբերի 24-ին Վայոց Ձորի մարզում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով հայտնաբերվել ու Ոստիկանության Եղեգնաձորի բաժին են բերման ենթարկվել 2 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ՝ 29-ամյա Բագրատ Ասոյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Արեն Սարգսյանը։ Վերջիններս կասկածվում են Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչներ՝ թոշակառու ամուսիններ Սամվել Հովհաննիսյանի և Օսան Հովսեփյանի նկատմամբ դանակի և ատրճանակի սպառնալիքի տակ խոշոր չափի գումար, կոնյակներ, համակարգիչ, հեռախոս ու պլանշետ հափշտակելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք նախկինում մի քանի անգամ դատապարտված են եղել և կան կասկածներ, որ նրանք ավազակային հարձակման մի քանի դեպքեր էլ կատարել են Լոռու մարզում։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նշված անձինք քննիչի որոշմամբ ձերբակալվել են։ Նրանք այս պահին գտնվում են Ոստիկանության Վայքի բաժնի ձերբակալվածների պահման վայրում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկանները հսկայածավալ աշխատանքների արդյունքում են կարողացել հայտնաբերել կասկածյալներին և ունեն նաև լուրջ կասկածներ, որ նրանց հետ էլի են մարդիկ եղել, որոնց ինքնությունը պարզվում է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 27-ին, ավազակային հարձակում էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններոմ դիմակավորված 4 հոգի ապօրինի մուտք են գործել Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ՝ 69-ամյա Սամվել Հովհաննիսյանի տուն, ծեծի ենթարկել նրան ու կնոջը՝ 58-ամյա Օվսան Հովսեփյանին և դանակի ու ատրճանակի սպառնալիքի տակ հափշտակել 500 հազար դրամ, կոնյակներ, համակարգիչ, բջջային հեռախոս և պլանշետ։ Դիմակավորված ճիվաղները կապել էին ամուսիններին, բազմաթիվ հարվածներ հասցրել, իսկ հետո ավարը հափշտակելուց հետո դիմել են փախուստի։ Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանը, Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Գերասիմյանը։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ Խաչատրյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հարությունյանը։ Փաստի առթիվ քննչական վարչությունում ավազակային հարձակում և ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 170 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am