«Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է՛լ ավելի է խորացնում Սերժ Սարգսյանի կառավարության սխալները». Հրանտ Բագրատյան

168 ժամը զրուցել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ։  – Պարոն Բագրատյան, ի՞նչ կարծիք ունեք կառավարության կառուցվածքի փոփոխության մասին, 17 նախարարություններից թողնելու են 12-ը։

– Նախ՝ ուզում եմ ճշտել՝ այս պահի դրությամբ ո՞ր փոփոխությունների տարբերակն է քննարկվում, ես չգիտեմ՝ փոփոխությունները որոնք են, մամուլից տեղյակ եմ տարբեր տարբերակների մասին։ Ինչ գրվել է, այնտեղ կան պարզապես զարմանալի, հիասթափեցնող բաներ, կան հարցեր, որ էական չէ, և կառավարությունն իրավունք ունի դա այսպես կամ այնպես կառավարել։ Այդ փոփոխություններն այս պահին իրենցից ինչ-որ թո՞ւղթ են ներկայացնում, ի՞նչ է դա։ – 5 նախարարության կրճատմանն ինչպե՞ս եք վերաբերվում։  – Օրինակ՝ ո՞ր նախարարության։ – Օրինակ՝ գյուղատնտեսությունը միացվում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը։  – Դա կրճատում չէ, տվյալ դեպքում կրճատման փաստի հետ գործ չունենք։ Սփյուռքի նախարարությունը լուծարվում է, չի կրճատվում (այս պահին այսպես է մամուլում)։ Կրճատումը և լուծարումը տարբեր են, կրճատումը նշանակում է՝ պակասեցնել, բայց չվերացնել։ Մշակույթի նախարարությունը վերակազմակերպվում է, որովհետև այն լինելու է մեկ այլ մեծ՝ Կրթության և գիտության նախարարության մի մասը, ես չգիտեմ՝ կրճատվելո՞ւ է, թե՞ ոչ, որովհետև հաստիքները կարող են ավելանալ։ Սպորտը վերակազմակերպվում է, այլ նախարարության մաս է լինելու, և մենք չգիտենք՝ այն կրճատվո՞ւմ է, թե՞ ոչ։ Այստեղից հետևություն՝ կառավարությունը ոչ միայն պետք է ասեր՝ քանի նախարարություն է թողնում, այլ պետք է հրապարակեր կազմակերպական աղյուսակները (organigrama)։ Հաջորդը՝ Տրանսպորտի նախարարությունը, իմ կարծիքով, այդտեղ անվանման փոփոխություն է, կոչվելու է Բարձր տեխնոլոգիաների նախարարություն, որտեղ 99%-ը տրանսպորտային ակտիվներ են։
– Եվ ռազմաարդյունաբերության։  – Ռազմաարդյունաբերության ակտիվ մենք առանձնապես չունենք։ Բայց եթե նախարարության 99%-ը տրանսպորտ է, ո՞նց ես այդ նախարարությունն անվանում բարձր տեխնոլոգիաներ։ Եթե բարձր տեխնոլոգիաներով մի մասնագետ բերես, որ նախարարությունը կառավարի, ապա նա, ստիպված՝ ժամանակի 99%-ը պիտի ծախսի տրանսպորտի վրա, որովհետև մենք տրանսպորտի հետ կապված խնդիրներ ունենք՝ լինելով շրջափակված պետություն։ Եթե տրանսպորտնիկ դնես նախարարի պաշտոնում, ապա բարձր տեխնոլոգիաներով չի զբաղվելու, եթե բարձր տեխնոլոգիաների մասնագետ դնես՝ տրանսպորտով չի կարողանալու զբաղվել։ – Ասում են, որ այս նախարարությունը հարմարեցվում է ներկայիս նախարար Հակոբ Արշակյանին։  – Հնարավոր է, և նա կլինի մի նախարար, որտեղ բարձր տեխնոլոգիաներ չկան կամ շատ ցածր տեսակարար կշիռ են կազմում, և ուրեմն, դա ճիշտ փոփոխություն չի։ Նախարարությունը պետք է անվանել այնպես, ինչպիսին նրա գործառույթներն են։ Նրա գործառույթների մեծ մասը՝ 99%-ը, տրանսպորտի հետ է կապված։ Ինչո՞ւ է կառավարությունը դա անում, ի՞նչ հարց է լուծում, ասենք՝ 17 նախարարություն էր, հիմա կդառնան 12։ Նախ՝ նախարարությունների կողքին ևս 14 այլ գերատեսչություններ կային, և դրանց թիվը 32 էր։ Ինչո՞ւ է հանկարծ նա ուզում փոխել դրանց թիվը։ Ես չգիտեմ, չեմ կարդացել այդպիսի թուղթ, որ դրա նպատակը մարդկանց թվի կրճատումն է։ Որքան տեղյակ եմ, իրոք, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ցանկանում է մի 15-20 մլրդ փող տնտեսել, չնայած, ի վերջո, ազատված մարդկանց աշխատանքի տեղավորելու խնդրի վրա ավելի շատ են ծախսելու։ Այդ կենտրոնական ապարատը, ուժայինները չհաշված, 19 հազար մարդ է, իմ վարչապետության ժամանակ մոտ 2 անգամ պակաս էր։ – Բայց արդյունավետությունը դրանից չէր տուժում։ – Արդյունավետությունը, եթե հաշվենք կառավարության ընդունած որոշումների քանակը, 25 տարի առաջ կառավարությունն ընդունում էր 1.5 անգամ ավելի շատ որոշումներ՝ ունենալով 2 անգամ պակաս ապարատ։ Այսինքն՝ որոշումների տեսանկյունից աշխատանքի արտադրողականությունը բարձր էր։ Ես տեսնում եմ, որ փորձել են ինչ-որ տնտեսումներ ունենալ, իսկ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի մասով, կարծում եմ, ուզում է ցույց տալ, որ կրճատում է, ռեֆորմ է անում։ Բայց ինձ համար կառավարության կառուցվածքային կազմը ռեֆորմի տասներորդական հարցն է։ – Ո՞րն է առաջնայինը։  – Ռեֆորմների հիմնական հարցը մակրոտնտեսական թրիլեմայի լուծումն է, որը, որքան հասկացա, չի լինի, և այդ տեսանկյունից Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է՛լ ավելի է խորացնում Սերժ Սարգսյանի կառավարության սխալները։ – Դուք նշել էիք, որ կառավարության կառուցվածքի այս փոփոխություններն ավելի լավ է ընդհանրապես չարվեին, եթե իրականում բարեփոխում չեն անում և աշխատողներին գործազուրկ են դարձնում։  – Այո, տեսեք՝ հարց եմ տալիս կառավարությանը՝ ինչո՞ւ ես ուզում 20 մլրդ տնտեսել, ի՞նչ կարիք կա։ Պատասխանը, օրինակ, կարող է լինել՝ ուզում ենք արտաքին պարտքը սպասարկել։ Բայց ուզում եմ հարցնել՝ արտաքին պարտքը դու արդեն արել ես, ես, օրինակ, տնտեսում կանեի, եթե ներդրում անելու հնարավորություն ունենայի։ Այդ մակրոտնտեսական թրիլեման այն է, որ միայն սպառմամբ կարող է հանրապետությունը զարգանալ, որովհետև գոյություն ունեն 3 կայուն մեծություններ՝ դրամի փոխարժեք, գնաճ և բյուջեի դեֆիցիտ։ Տնտեսագետներին հաջողվել է ապացուցել, որ այլ պայմաններում այդ 3-ը հնարավոր է, եթե տնտեսական աճ չկա։ Եթե կա տնտեսական աճ, ապա այն միայն չնչին կարող է լինել։ Իսկ եթե կառավարությունն ուզում է փոխել ու ներդրումներ անել, չի կարող հենվել այդ մակրոտնտեսական թրիլեմայի վրա։ Դրա համար է, որ իմ ամեն ելույթին հաջորդում է Կենտրոնական բանկի կոշտ պատասխանը, որովհետև նրանք չեն ուզում հրաժարվել դրանից։ Այդ թրիլեման գոյություն ունի այն պահից, երբ հայտնվեցին տրանսֆերտները, այսինքն՝ 1999 թ.-ից։ Հիմա այս տեսակետից կառավարությունը, իր հիմնական խնդիրը թողած, ընկնում է կառուցվածքային փոփոխությունների հետևից, որոնք, ըստ էության, ոչինչ չեն տալու։ Նույնիսկ, եթե 15-20 մլրդ տնտեսում անեն, այն կրճատելու է համախառն սպառումը, այսինքն՝ այդքան մարդ այդքան փող չի ստանալու և չի գնալու խանութ ապրանք գնելու, և սպառմամբ պայմանավորված՝ տնտեսական կայունությունը կամ չնչին աճը նույնպես դադարելու է։ Այո, ես կողմնակից եմ, որ կրճատեն, բայց այն դեպքում, երբ հստակ ծրագիր կա, ու փողն էլ տանում, ներդրման մեջ ես դնում։ Բայց այդ թրիլեմայի պահպանման պայմաններում կառավարությունը ներդրումային քաղաքականություն չի կարող անել։ Այստեղ է խնդիրը։ – Ինչո՞ւ։  – Անհնարին է, որովհետև եթե ներդրում ես անում, տնտեսությունը պետք է աճի, եթե տնտեսությունն աճում է, այդ 3 մեծությունները չեն կարող կայուն մնալ։ – Ի վերջո, ճի՞շտ են անում, թե՞ ոչ այս փոփոխությունները։  – Մեծ մասամբ մասնագիտական առումով դա սխալ է։ Օրինակ՝որքան ինձ է հայտնի, ես քննարկում եմ փաստաթուղթն այնքանով, որքանով մամուլում տպվել է, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը միանում է Գյուղատնտեսությանը և անվանվում է Տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն։ Բացատրեմ՝ ընդհանրապես աշխարհում գոյություն ունեն կառավարման տարբեր մոդելներ, բայց կա 4 տիպի նախարարություն կամ գերատեսչություն՝ արտադրական, ֆունկցիոնալ, ինսպեկցիոն և արտադրական ձեռնարկության կարգավիճակով։ Վերջինը ռուսական պետական կոնցեռններն են, չինական ընկերությունները, որոնք մենք չունենք։ Այժմ ֆունկցիոնալ էկոնոմիկայի նախարարությունը միանում է արտադրական գյուղատնտեսության զարգացմանը, բայց նույն էկոնոմիկայի զարգացման խնդիրները վերաբերում են նաև, օրինակ, արդյունաբերությանը։ Այսինքն՝ երբ ֆունկցիոնալ նախարարությունը միացնում ենք արտադրական նախարարությանը, ստացվում է աբսուրդ։ Երբ պետշինը՝ ճարտարապետի ֆունկցիան, միացնում ենք շինարարության նախարարությանը, ստացվում է նույնպես աբսուրդ, կամ երբ բնության նախարարությունը միացնում ենք արտադրական նախարարությանը և շահագործումը նույնպես տալիս ենք նրան, ստացվում է նույն աբսուրդը։ Այս հասարակ կանոնը չի պահպանված, և նախագծի հեղինակները հեռու են այդ մտածելակերպի մասնագիտական կուլտուրայից։ Արդյունքում՝ ստացվում է այդ անհասկանալի որոշումը։ Մեկ այլ դեպքում, երբ մշակույթը, գիտությունը, կրթությունը միացվում է, ես դա ավելորդ կհամարեի։ – Գերնախարարություն է ստացվում։  – Ինչի՞ է պետք այդ գերնախարարությունը, ո՞ր նախարարը միաժամանակ 4 ոլորտից գլուխ կհանի։ Շատ բնական է գիտությունն ու կրթությունը միասին և սպորտն ու մշակույթը միասին՝ մեկը ֆիզիկական մշակույթ է, մյուսը՝ հոգևոր։ Մեկ այլ դեպքում ես չեմ տեսնում այնպիսի միավորում, որ անհրաժեշտ է։ Օրինակ՝ հույժ անհրաժեշտ է տարածքային կառավարման նախարարության և ներքին գործերի միավորումը, բայց դա չի արվել։ Հաջորդը՝ բոլոր բնական պաշարների կամ ենթակառուցվածքների նախարարությունները մեկտեղելու սկզբունքով կարելի էր անել։ Հաջորդը՝ էկոնոմիկայի նախարարությունը լավ կլինի պահպանել, բայց եթե չեք ուզում, աշխարհը փորձ ունի, այն կարող է միավորվել միայն ֆինանսների նախարարության հետ, որովհետև երկուսն էլ ֆունկցիոնալ, գործառնական նախարարություններ են, ճյուղային նախարարություններ չեն։ Վստահ և հուսով եմ, որ ուշադիր կկարդան այս ելույթը և ինչ-որ փոփոխություններ կանեն, բայց, համենայն դեպս, քննարկման մակարդակով ես հիասթափված եմ։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

դիտվել է 89 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «Եկել է Նիկոլի՝ սև փողերի տոկոսները վճարելու ժամանակը»․ Գագիկ Մինասյան (video) Նիկոլի աղջկան պետք է փրկենք․ Խաչիկ Մանուկյան (video) Մարդ եղեք, Վիգենին ու նրա կնոջը տեր կանգնեք․ Անժելա Թովմասյան (video) Նիկոլն ինչու՞ է հրաժարվել թոշակառուներից․ Անժելա Թովմասյան (video) Լարված խոսակցություն Սրբուհի Գալյանի և լրագրողների միջև (video) Ձեր եւ գլխավոր դատախազի ջրերը մի առվով չեն հոսու՞մ. Հարց՝ Սրբուհի Գալյանին (video) Բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն. վերջինը տապալել է փայտե էլեկտրասյունը, բախվել ծառին․ վիրավոր կա Գավառի մանկատան նախկին տնօրենը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ Թեժ երկխոսություն Սերժ Սարգսյանի ու լրագրողի միջև․ «Գործակա՞լ է», «Նիկոլը մխտռեց ամեն ինչ» (video) #ՈՒՂԻՂ․ Թոշակառուներին Նիկոլն ասում է՝ «ձեր փոսերը փորե՛ք»․ Խաչիկ Մանուկյան (video) Նիկո՛լ, ժողովրդին քվեն չե՛ս ստանալու․ հասկացող մարդը կյանքում Փաշինյանին չի ընտրի․ Հարցում (video) Ամեն ինչ ավելի վատ է լինելու․ Սերժ Սարգսյանի վտանգավոր ակնարկը (video) Սրբուհի Գալյանը՝ սիրիացի վարձկաններին Թուրքիայի միջոցով հանձնելու մասին (video) Արշակ Սրբազանը ձեր նմանների պես չի կզելու՛, լա՛վ իմացեք․ Դավիթ Մկրտչյան (video) Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը Ինչու՞ Նիկոլը չդարձավ իրական ղեկավար․ Անժելա Թովմասյան (video) Ինչու՞ Նիկոլը չդարձավ իրական ղեկավար․ Անժելա Թովմասյան (video) Ֆրանսիայի սենատը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին Մենք էլ պնդում ենք՝ Արցախի հարցը չի՛ կարող փակվել․ Շվեյցարիայի խորհրդարանի անդամ (video) Հունական կղզու մոտ 14 միգրանտ է զոհվել առափնյա պահպանության ծառայության նավակի հետ բախման հետևանքով Բագրատ Սրբազանը CSI ի նախագահ Ջոն Էյբներին նամակներ է փոխանցել․ ի՞նչ է գրել Սրբազանը (video) Ի՞նչ կլիներ այդ ոստիկանի հետ, եթե այդ տեսանյութը չարտահոսեր, սակայն խոշտանգվողն աղմուկ բարձրացներ Հանդիպել ենք Վեհափառ Հայրապետին, նա ասաց՝ պաշտպանելու է իր ազգին․ Ջոն Էյբներ (video) Պետական մարմինները կորցրել են արցախցու տվյալները՝ զրկելով բնակարանային ծրագրով բնակարան ստանալու հնարավորությունից Հայաստանի ամբողջ պոտենցիալը կրկնապատկվելու է․․․ ի՞նչ է անելու առաջիկայում Սամվել Կարապետյանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am