Միգուցե արժեր ստեղծել առավել հզոր կառույց. Հովհաննես Մանուկյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միգուցե Սփյուռքի նախարարությունը տարրալուծելու փոխարեն արժե՞ր դրա հիմքի վրա ստեղծել առավել հզոր կառույց` ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈւԹՅԱՆ և սփյուռքի հարցերով... Կառավարության կառուցվածքն իշխանությունների հռչակած կամ չհռչակած գերակայությունների արտացոլումներից է: Ցավոք հայրենադարձության և սփյուռքի ներուժի գենդերացման և ուղղորդման կարևորությունը թերագնահատվում է...»:
