Ինչ վճիռ կայացրեց դատարանը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր քննվում էր Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պարզվում է, որ մեր քննչական մարմինները խիստ զբաղված են, և աշխատանքային ժամից դուրս երբեք կյանքում նիստերի չեն մասնակցում: Նա նշեց` քննիչը տեղեկացրել է, որ անձնական գործեր ունի, ուստի չի կարող մնալ նիստին, և դատարանը հետաձգեց նիստը մինչև հունվարի 9-ի առավոտը:
