Վերին Լարսում խցանումներ են, մի քանի տասնյակ հայեր չեն կարողանում հատել անցակետը։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։ Նրա խոսքով՝ խնդիրն արդեն 2 օր է՝ առկա է։
«Վրաստանի հատվածներից մեկում ձնահոսքի վտանգ կա, սա է պատճառը, որ վրացական կողմը մեքենաների մուտքը տևական ժամանակ փակել էր։ Սակայն շատ քիչ քանակությամբ մարդատար մեքենաներին բաց են թողել մինչև վտանգն անցնի, քանի որ կարող են ողբերգական հետևանքներ լինել»,- ասաց Փամբուխչյանը։
Փոխնախարարի խոսքով՝ ինքը խոսել է Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանի հետ, որն իր հերթին կապ է հաստատել վրացական իշխանության հետ։
«Տեղումներն արդեն իսկ դադարել են, մեզ հավաստիացրել են, որ աշխատանքներ տարվում են ու կշարունակեն տարվել»,- շարունակեց Արմեն Փամբուխչյանը։
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը