Այս հարցի շուրջ մենք ունեինք փակուղային իրավիճակ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին մի խումբ զինծառայողների: Վերջիններս Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ կառավարության ընդունած որոշման հետ կապված, որով նախատեսվում է Պաշտպանության նախարարությանը հատկացնել 5 մլրդ 705 մլն դրամ, զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն ծառայության ընթացքում անհատույց բնակարան չստացած նախկին զինծառայողներին որպես պետական աջակցություն, բնակարան ձեռք բերելու նպատակով տրամադրելու համար: Որոշմամբ նախատեսվում է շահառուների գրավոր համաձայնության դեպքում յուրաքանչյուրին տրամադրել 2 տարի մարման ժամկետով և միջինը 5.000.000 դրամ արժեքով բնակարանի գնման վկայագիր: «Ըստ էության, մենք այսօր ունենք շուրջ 1200 շահառու, որոնք ընդգրկված են բնակարան ստանալու հերթացուցակում: Այս հարցի շուրջ մենք ունեինք փակուղային իրավիճակ, որովհետև որևէ պրոցես տեղի չէր ունենում, կամ տեղի էին ունենում աննշան գործընթացներ: Մեզ համար խնդիր է եղել, որ այս պրոցեսը մեռյալ կետից շարժվի: Մենք արձանագրել ենք, որ այսօր կառավարությունը կարող է ռեալ հատկացնել 5 մլրդ դրամ և այդ աջակցությունն առաջարկել մարդկանց, ինչը չի նշանակում, թե ասում ենք՝ այս 5 մլրդ դրամը վերցրեք և հաշիվները մաքրեցինք: Դա նշանակում է, որ կա այսպիսի հնարավորություն, մենք ստեղծում ենք այդպիսի հնարավորություն: Այս 1200-ի մեջ վստահաբար կլինեն մարդիկ, որոնց համար սա կլինի ոչ միայն հնարավորություն, այլև հարցի լուծում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է Կադաստրի պետական կոմիտեի տեղեկանքը, որի համաձայն՝ մեկ սենյականոց բնակարանը մարզային բնակավայրերի 95 տոկոսում ցածր է 5 մլն դրամից, մարզերի կեսում 2 սենյականոց բնակարանը ցածր է 5 մլն դրամից, 3 սենյականոցը՝ 5 մլն դրամից ցածր գին ունի մարզային բնակավայրերի մեկ երրորդում: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ 1200 շահառուից Երևանում է բնակվում միայն 370-ը: «Սրանով հստակ լուծելու ենք որոշակի թվով մարդկանց խնդիր: Այսինքն, այստեղ իմ կարծիքով մենք շատ կարևոր քայլ ենք արել՝ խնդիրը մեռյալ կետից շարժել ենք: Կլինեն մարդիկ, որոնց այս լուծումը ձեռնտու չի լինի, նրանց նկատմամբ մեր պարտավորությունը կշարունակի մնալ արձանագրված: Մենք ասում ենք, որ այս 7 ամսվա ընթացքում ինչպես ի վիճակի ենք եղել լուծել շահառուների մի մասի հարցը, եթե այս նույն տեմպերով գնանք՝ մնացածինն էլ կլուծենք»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ Պաշտպանության նախարարությունը մեկ ամսվա ընթացքում կայացնելու է որոշում, թե նշված 5 մլրդ դրամն ինչ սկզբունքով և ինչպես է բաշխվելու: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ այդ առումով բոլոր առաջարկները պետք է ներկայացնել համապատասխան հանձնաժողովին: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդունել է հանդիպման մասնակիցների առաջարկն ու պատրաստակամություն հայտնել հանձնաժողովում ներգրավել նրանց ներկայացուցչին: Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ խնդիր է դրել գործընթացն իրականացնել առավելագույնս թափանցիկ:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am