Ամենամեծ գծատերը քաղաքապետն է. Փոխադրողների միության նախագահ
Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում իր դժգոհությունն է հայտնել` կապված քաղաքապետ Հայկ Մարությանի բառապաշարի հետ: «Քաղաքապետը նաև սխալ լեքսիկոն է օգտագործում` երթուղիները շահագործողներին անվանելով «գծատերեր»: Ամենամեծ գծատերը քաղաքապետն է»,-ասել է Հրանտ Եղիազարյանը: Երևանի քաղաքապետի հայտարարությունը, թե մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի կարգավորման համար պետք է 2-4 տարի ժամանակ, Փոխադրողների միության նախագահը համարեց որպես սովորական պատճառաբանություն: «Երևանի ուղևորահոսքը հաշվարկվել է դեռ երկու տասնամյակ առաջ, կրկին մեծ գումարով, ընդամենը պետք է այս տարիների ընթացքում հասկանալ`ուղևորահոսքն ավելացե՞լ է, թե՞ պակասել, դա ավելի հեշտ է»,-ասել է Հրանտ Եղիազարյանը:
