Փաշինյանի այց` Մոսկվա. Լուկաշենկոն և Պուտինը կհանդիպեն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղը՝ դեկտեմբերի 29-ին, հերթական աշխատանքային այցով կժամանի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա, այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն: Հայտնի է, որ այցի ընթացքում Լուկաշենկոն ակնկալում է կրկին հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 27-ին էլ հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրանց քննարկման գլխավոր թեման եղել է Հայաստան մատակարարվող գազի գնի հարցը:
