Ինչ է գրված եղել Քոչարյանին ուղված նամակում. հայտնում է Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Նամակում եղել է Ամանորի առթիվ շնորհավորանք և բարեմաղթանք»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
