Իրավիճակը «ցայտնոտային» է. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել գազի հարցով բանակցությունները։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երեկ անդրադարձ է կատարվել այս թեմային։ Պայմանավորվել են ակտիվացնել գազի հարցով բանակցությունները, քանի որ մինչև երեկ մեր «Գազպրոմի» ու հայ գործընկերների միջև ակտիվ բանակցություններ չեն եղել»,–ասել է Պեսկովը՝ նշելով, որ ժամկետները նախանշվել են, քանի որ իրավիճակը «ցայտնոտային» է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
