Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի լիրիկաները և իրականությունը

Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի լիրիկաները և իրականությունը Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական հանդիպումը… Հայաստանյան հասարակության համար այս այցը կարևոր էր երկու պատճառով՝ գազի գնի թանկացման շուրջ խոսակցությունների փարատումը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ տեղի ունեցող գործընթացները… Սակայն ՀՀ վարչապետն իր մոսկովյան այցի վերաբերյալ facebook-ի իր էջում տեղադրված “отчет”-ում, այդ երկու կարևորագույն հարցերին տրամադրեց մի քանի վայրկյան… Մնացած ամեն ինչը, ինչպես կասեր բարեկամներիցս մեկը՝ լիրիկա է՝ ցանկությունների, կենացների և լավատեսության ոլորտներից, որը շատ քիչ կապ ունի իրականության հետ… Նախ, Փաշինյանի այն խոսքերը, որ նա ամենահաճախ Մոսկվա այցելող օտարերկրյա լիդերներից է, ոչ թե խոսում է այն մասին, որ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները շատ “առանձնահատուկ և ռազմավարական” են, այլ այն մասին, որ այս 8 ամիսների ընթացքում Երևանի և Մոսկվայի միջև շատ խնդիրներ են առաջացել, որոնց լուծման համար էլ պարոն Փաշինյանն այդքան հաճախ այցելում է Ռուսաստան կամ հանդիպում Պուտինի հետ… Հայ-ռուսական հարաբերությունների “անհավասար” լինելու մասին է վկայում այն, որ այս ամիսների ընթացքում Պուտինը չի ժամանել Երևան, այլ Հայաստանի առաջանորդն է մշտապես մեկնում ՌԴ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող հարցերը կարգավորելու համար…Ի դեպ, այս “անհավասար” հարաբերությունները Փաշինյանը ժառանգել է նախորդ իշխանություններից, որոնց մասին բարձրաձայնում էր ԱԺ ամբիոնից բազմիցս, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, սակայն իշխանության գալուց հետո նրան չի հաջողվել մինչև հիմա դրանք “հավասարեցնել”… Իսկ հիմա կարևորի մասին, որի վերաբերյալ Փաշինյանը գրեթե լռեց… ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված ոչ հայանպաստ իրավիճակը և դրա ոչ հայանպաստ հանգուցալուծումը մեծ հարված կհասցնի պաշտոնական Երևանի միջազգային վարկանիշին…Սին են այն խոսակցությունները, երբ իշխանությունները տարբեր մակարդակով փորձում են հասարակությանը համոզել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանի համար տասներորդական հարց է… Եթե այդպես էր, ապա ինչու՞ էր նույն Փաշինյանը Խաչատուրովին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու գործընթացը սկսելուց հետո հայտարարում, որ նրան պետք է ԱՆՊԱՅՄԱՆ փոխարինի Հայաստանի ներկայացուցիչը… Նույնիսկ անուն էին տալիս, թե Երևանն ում է տեսնում Խաչատուրովի փոխարեն այդ պաշտոնում… Սակայն, երբ հենց Պուտինը ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ձեռքերով պատժում է Երևանին իր անհեռատես և զգացմունքային քաղաքականության պատճառով և գրեթե պարզ է, որ Հայաստանին չի հաջողվի պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն իր ձեռքերում, պարզվում է դա մեզ այնքան էլ հետաքրքիր չէր… Ո՛չ, հարգելիներս… Դա շատ կարևոր է մեզ համար, քանի որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակումը տարրական խայտառակություն կլինի Երևանի համար… Մեզ արդեն չեն հարգի նույն ՀԱՊԿ անդամ երկրներում… Պաշտոնական Երևանն այս փուլում վերջնականապես կորցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը և ամեն ինչ պետք է անի, որ գոնե այդ պաշտոնում մեկ տարի ղեկավարի ՌԴ ներկայացուցիչը և խաղն ավարտվի “ոչ ոքի”… Պուտինի համար ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Խաչատուրովի անձը հազարերորդական էր… Նրան կատաղեցրեց այն, որ Խաչատուրովի հետ կանչի հարցը չէր քննարկվել իր և ՀԱՊԿ անդամ այլ երկրների ղեկավարների հետ… ՌԴ առաջնորդը շատ ծանր տարավ Փաշինյանի այդ քայլը, որը շատերի կողմից Մոսկվայում մեկնաբանվեց որպես Հայաստանի “թավշյա” իշխանությունների կողմից “Պուտինյան ՆԱՏՕ-ն”՝ ՀԱՊԿ-ն խայտառակելու քայլ… Այո՛, ՀՀ իշխանությունները պետք է Խաչատուրովի վերաբերյալ քննարկումներ անցկացնեին ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների հետ և այդ հարցը լուծեին առանց մեծ աղմուկի… Ես ինքս չեմ պատկերացնում, որ, օրինակ, եթե Նորվեգիան փորձի հետ կանչել Ստոլտենբերգին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից, ապա դրա վերաբերյալ քննարկումներ չանի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների հետ… Հասարակությանը հուզող ամենակարևոր հարցի՝ գազի գնի վերաբերյալ Փաշինյանը ոչինչ չասաց, որն ավելի վտանգավոր է… Հայաստանը 2019 թ-ն է մտնում առանց գազի գնի կոնկրետացման… Սա այնքանով է վտանգավոր, որ հետագայում, եթե նոր պայմանագիր կնքվի նոր սակագնով, մեզ ոչ ոք չի երաշխավորելու, որ այն չի մտնի ուժի մեջ հետին թվով և Հայաստանի վզին չեն փաթաթվելու նոր պարտքեր… Հիշեցնեմ, որ չգիտես որտեղից գոյացած պարտքերի պատճառով էլ ժամանակին Երևանը կորցրեց վերահսկողությունը մեր գազի շուկայի նկատմամբ… Որքան կռահում եմ, նախորդ իշխանությունների սխալներն այս իշխանությունները կրկնում են… Հայաստանի համար գազի գնի անորոշ վիճակը շատ վտանգավոր է… Գազը Մոսկվայի գլխավոր մահակներից մեկն է միջազգային հարաբերություններում, իսկ “Գազպրոմը” ՌԴ ԱԳՆ-ի գլխավոր ստորաբաժանումներից մեկն է… Գազային “ճնշմամբ” պաշտոնական Մոսկվան նաև հասկացնում է Փաշինյանին, որ վերջինս հեռու մնա Կարեն Կարապետյանից և ազգությամբ հայ ռուսաստանյան օլիգարխներից, որոնք մեծ բիզնեսներ ունեն Հայաստանում… Ի դեպ, շատերն ուրախ հայտարարում են, որ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ… Պուտինի խոսքում ես չտեսա շնորհավորանքի խոսքեր ուղղված Փաշինյանի… Նա ընդամենը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի համոզիչ հաղթանակն արձանագրեց և բարեմաղթանքներ ուղղեց Փաշինյանին… Ռուսերեն “поздравляю” բառը նա չարտասանեց… Հ.Գ. Քիչ առաջ պաշտոնական Մոսկվան արձագանքեց երեկ տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հանդիպմանը. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, ոգու ամրություն և տոկունություն… Գագիկ Համբարյան

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am