Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությամբ սկսվեց քաղաքական որսագողության ժամանակաշրջանը. Իրինա Քոչարյան. a1plus.am

Հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի զարմուհի, Երևանի ավագանու նախկին անդամ  Իրինա Քոչարյանի հետ Ինչպե՞ս եք գնահատում ՌոբերտՔոչարյանին վերստինկալանավորելըՓաստաբաններըմիջնորդությունն են ներկայացրելորպեսզի փոխվի խափանմանմիջոցըակնկալո՞ւմ եքորԱմանորին նա կլինի տանը: -Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ձերբակալությունները հակասում են սահմանադրական նորմերին, և նոր իշխանությունների կողմից պատմությունը իրենց օգտին սրբագրելու փորձ են ընդամենը։ Եթե ամեն ինչ հիմնված լիներ օրենքների ու սթափ մտածելակերպի վրա, այս ձերբակալությունները չէին լինի ընդհանրապես։ Ինչ վերաբերում է խափանման միջոցի փոփոխմանը, տեսնենք արդյո՞ք թույլ կտա նրանց հիվանդագին «ԵՍ»-ը՝ էգոն, թույլ կտա գնալ այդ քայլին, առավել ևս, որ նոր իշխանությունների վարք ու բարքից ակնհայտորեն երևում է, որ Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ գտնվելը նրանց ծրագրերի ու հենց իրենց համար որոշակի սպառնալիք է կրում իր մեջ։ Այդ պատճառով նրանք բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով (մեջբերեմ մեր քաղգործիչներից մեկին) փորձում են «փակել» նրան։ Լիովին ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությամբ Հայաստանում սկսվեց քաղաքական «որսագողության» ժամանակաշրջանը (эпоха политического браконьерства») ։ Եվ իրականում, դե-ֆակտո՝ «թավշյա իշխանությունների» կրեդոն ոչ թե հայտարարագրված «սերն ու հանդուրժողականությունն» են, այլ՝ ատելության համակարգված սերմանումը։ Իսկ տեռորը՝ ահաբեկչությունը այլախոհների հանդեպ, ոչ այլ ինչ է, քան՝ ջանադրաբար թաքցվող թուլության ու վախի արտահայտություն։ –Հասցրե՞լ եք կարդալ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքըՈ՞րն եք համարումհանրությանն ուղղված ամենակարևոր ուղերձը: Այո, կարդացել եմ։ Եվ կարող եմ ասել, որ դա վերջերս կարդացածս ամենահետաքրքիր գրքերից մեկն է։ Գիրքը ոչ միայն հնարավորություն է տալիս գլխավոր գործող անձի հայացքով նայել մեր ժողովրդի նորագույն պատմության հրատապ ու կենսական իրադարձություններին, այլև՝ համոզված կարող եմ ասել, որ գիրքը նաև գեղարվեստական արժեք է ներկայացնում։ Կարծում եմ, գլխավոր ուղերձը, որ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է իր ինքնակենսագրականում, դա այն գաղափարն է, որ ամբողջ ազգի մասշտաբով կայացվող որոշումների հիմքում պետք է լինի ոչ թե լիդերության ու իշխանության ձգտելը, այլ՝ սեփական ժողովրդի, նրա ճակատագրի մասին անկեղծ մտորումներն ու ապրումները։ Հատկապես, երբ այդ որոշումները ստիպված ես ընդունել ազգային ինքնության պահպանման համար պայքարում, ռազմական առճակատման պայմաններում։ -Դուք ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ էիք: Ակնկալո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն այլ վարքագիծ կդրսևորի: Ո՞ր քաղաքական ուժերից եք աջակցություն ակնկալում: -Կարծում եմ, խորհրդարան մտած բոլոր քաղաքական ուժերը բավականին ակնհայտորեն ցուցադրել են իրենց վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի գործին։ Եվ դժվար թե մոտ ժամանակներս ինչ-որ բան փոխվի։ Իսկ ինչ վերաբերում է մնացած կուսակցություններին և ժողովրդի այն մասին, որը դեռ պահպանել է սթափ մտածելու ունակությունը, ապա ներկայիս իշխանությունների իռացիոնալ ու անարդյունավետ քաղաքականությունը ինքն այնպես կանի, որ դժգոհների քանակը կսկսի աճել գլորվող ձնագնդի նման։ Եվ ժողովրդի այդ մասը կսկսի միավորող կենտրոն փնտրել, որի շուրջը կկարողանար մեկտեղել իր ուժերը։ Պատմությունը ցույց է տալիս, որ գործնականում բոլոր քաղաքական կուսակցությունները, ում հայտարարագրված գաղափարախոսությունը տարընթաց է փաստացի գործողությունների հետ, վաղ թե ուշ մեռնում են՝ խեղդվելով սեփական ստերի մեջ։ Ինչքան մեծ է սուտը, այնքան աղմկոտ է ձախողումը։ Նույնը սպասում է թավշյա իշխանություններին։ Միայն թե կասկածում եմ, արդյո՞ք ձախողումն էլ թավշյա կլինի։ Դա հասկանում է նաև երկրի ղեկավարությունը, և հենց դա է պատճառներից մեկը, որ նրանց համար այդքան կարևոր է նսեմացնել Հայաստանի երկրորդ նախագահի ազդեցությունը երկրի ներքին գործընթացների վրա։ -Ո՞վ է «2008 թվականի մարտի 1-ի անկարգությունների կազմակերպիչը», որ Ռոբերտ Քոչարյանին պնդմամբ, փորձում է մաքրվել արյունից և իրեն մեղադրել: -Իսկ պատասխանը մի՞թե ակնհայտ չէ։ -Ի՞նչ կապ եք տեսնում Արթուր Աղաբեկյանին մեղադրանք առաջադրելու, Մանվել Գրիգորյանի կալանավորման և Քոչարյանի կալանավորման միջև: -Նրանք երեք բացարձակապես տարբեր, իրար հետ չկապակցված մարդիկ են և երեք տարբեր գործեր են: Նրանց միավորում է միայն մի հանգամանք` նրանք երեքն էլ Արցախյան ազատամարտի մասնակիցներ են: Հարցազրույցը՝ Սերգեյ Առաքելյանի

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am