«Ամեն անգամ վատ լուրի սպասելիք եմ ունենում...». Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն անգամ, երբ մեր իշխանությունները հանդիպում են ՌԴ իշխանության հետ, անհանգստության և վատ լուրի սպասելիք եմ ունենում ու երբ ավարտվում է այդ հանդիպումը, թեկուզ ոչինչ չտվող հայտարարություններով, ասում եմ. «Փառք Աստծո, էս անգամ էլ պրծանք...» Հ.Գ. Կարևորը ԼՂ խնդրով առաջարկություն չի եղել...»:
