Ռոբերտ Քոչարյանը կարող էր ծովի ափին հանգստանալ, բայց եկավ․ Շարմազանով/տեսանյութ/
Քոչարյանն ասեղ չի, որ փախչի։ 24News-ի հետ զրույցում նման միտք է արտահայտել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Ռոբերտ Քոչարյանը կարող էր ծովափին հանգստանալ, բայց նա եկավ»,- խոսելով երկրորդ նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին՝ շեշտել է Շարմազանովը։ Նա կարծում է, որ նախագահին պետք չէ կալանավորեն, քանի դեռ չի ապացուցվել նրա մեղքը։ Մանրամասները՝ տեսանյութում։
