Նախարարը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է գրել:Կվերանշանակվի՞ բնապահպանության նախարարի պաշտոնում, թե ոչ,դեռ պարզ չէ: Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Էրիկ Գրիգորյանը: Հարցին, թե ինչո՞ւ է մանդատից հրաժարվել, եթե դեռևս որոշված չէ՝ կմնա նախարար, թե ոչ, Էրիկ Գրիգորյանն ասաց. «Թիմն է որոշում՝ ով որտեղ է աշխատում: Այնտեղ, որտեղ ես աշխատում եմ, իմ գործն եմ անում, մնացածը թիմով կորոշենք: Ես հակված եմ գործադիրում աշխատելու»: Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի կողմից գնահատական եղե՞լ է իր աշխատանքին նախարարի պաշտոնում, Էրիկ Գրիգորյանն ասաց, որ դրա վերաբերյալ վարչապետի պաշտոնակատարի հետ խոսակցություն չի եղել:
