« Միացյալ Նահանգները չի պատրաստվում դուրս բերել իր զորքերը Մերձավոր Արեւելքի այդ երկրից: Իրականում մենք կկարողանանք սա օգտագործել որպես մեկնակետ, եթե ցանկանանք ինչ-որ բան անել Սիրիայում… Եթե մենք տեսնենք, որ ինչ-որ բան է տեղի ունենում ԻՊ-ի հետ, ինչը մեզ դուր չի գալիս, մենք կարող ենք նրանց այնքան արագ եւ այնքան ուժգին հարված հասցնել, որ նրանք չեն էլ հասկանա, թե ինչ տեղի ունեցավ»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, դեկտեմբերի 26-ին Իրաքում ԱՄՆ-ի զինծառայողների հետ կայացած հանդիպման ժամանակ: Նրա խոսքը փոխանցել են ԱՄՆ-ի լրատվական հեռուստաընկերությունները։
Գլխավոր հրամանատարը պարզաբանել է, որ ինքն Իրաքից զորքերը դուրս բերելու «ոչ մի կարգի պլաններ չունի»: Ինչպես նշում են Թրամփին ուղեկցող լրագրողները, նախագահն առաջին տիկնոջ հետ դեկտեմբերի 26-ին չհայտարարված այցով ժամանել է Բաղդադից դեպի արեւմուտք գտնվող Այն ալ Ասադ ռազմաօդային հենակայան եւ շուրջ 20 րոպե զրուցել ամերիկացի զինծառայողների հետ:
Գլխավոր հրամանատարը նաեւ հանդիպել է Իրաքում ԱՄՆ- դեսպանի, ինչպես նաեւ հրամանատարական կազմի հետ: Թրամփը պատմել է, որ իր պաշտոնում մարտական գործողությունների գոտի առաջին ուղեւորության ժամանակ ավելի շատ անհանգստացել է իրեն Իրաք ուղեկցող մարդկանց, քան իր համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը