Լարված իրավիճակ Արագածոտնի մարզում

Արդեն 2 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհը կառուցող ընկերությունում աշխատող 200-ից ավելի շինարարներ՝ ի նշան բողոքի, փակել են Երևան Գյումրի ավտոճանապարհի Ագարակի հատվածը։ Շինարարները պահանջում են, որպեսզի իրենց հետ հանդիպում ունենա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, քանի որ վստահ են, որ միայն նախարարի պաշտոնակատարի միջամտության արդյունքում իրենց խնդիրը, ի վերջո, կլուծվի։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում շինարարներն ասում էին. «Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի կառուցման վրա ենք աշխատել, ու արդեն քանի ամիս է՝ գումարը չեն տալիս։ Վարկեր ունենք վերցրած, որ պետք է փակենք, չենք կարող, կոմունալ վճարումները պետք է կատարենք, չենք կարող։ Մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք միս ու արյունից, մենք էլ ենք ուզում, որ մեր ամանորյա սեղանը մի փոքր զարդարված լինի։ Ամիսներով գումարը չեն տալիս, ում դիմում ես, մեկը մեկի վրա է գցում։ Ստիպված դիմում ենք ծայրահեղ այս միջոցին, որպեսզի մեր խնդիրը լուծեն, իսկ դա իրենք կարող են, եթե ցանկություն ունեն»։ Այս պահին երթևեկությունը նշված հատվածում կաթվածահար է եղել և ավտոմեքենաների խցանումն անցնում է մի քանի կիլոմետրից։ Բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանը, Ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Ալբերտ Երիցյանը, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները հրաժարվում են ճանապարհը բացել՝ ասելով, որ մինչև կառավարությունից մարդ չգա, ճանապարհը չեն բացի։ Արդեն ժամանել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ով նույնպես փորձում է բողոքի ակցիայի մասնակիցներին համոզել, որ ճանապարհը բացեն՝ ասելով, որ ինքն ամեն հնարավորը կանի. տեղեկությունը օբյեկտիվ կներկայացնի կառավարություն ու կձեռնարկեն անհրաժեշտ միջոցառումներ՝ խնդիրը շուտափույթ՝ ի շահ քաղաքացու, լուծելու համար։ Այս պահին բանակցությունները շարունակվում են։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am