Թբիլիսիում գազի սակագինը նվազեցրել են
Թբիլիսիում «Ղազտրանսգազ-Թբիլիսի» օգտատերերի համար գազի սակագինը նվազել է 0,014 թեթրիով: Նոր սակագինն ուժի մեջ կմտնի հունվարի մեկից, հաղորդում է Sputnik Georgia-ն: Հարցի վերաբերյալ որոշումն ընդունել է Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման հանձնաժողովը: Գործող սակագինը մեկ խորանարդ մետրի համար կազմում է 46,153 թեթրի, իսկ հունվարի մեկից այն կկազմի 46,139 թեթրի: Հանձնաժողովի հայտարարությամբ գազի սակագնի փոքր չափով նվազեցումը կապված է գազի փոխադրման ծախսերի նվազեցման հետ:
