Սպասենք բանակցություններին. Գարեգին Բաղրամյանը՝գազի գնի բարձրացման մասին
Գազի սակագնի իջեցման շուրջ բանակցություններին մնացին հաշված ժամեր, մի փոքր էլ սպասեք և արդյունքները պարզ կդառնան, լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Հարցին՝ հնարավո՞ր է, ամեն դեպքում, բանակցությունների արդյունքում գազի գինը բարձրանա, Բաղրամյանը նշեց. «Գազի սակագինը, կարծում եմ, չի բարձրանա»: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե ՌԴ-ում ինչպես են տրամադրված սակագինը նվազեցնելու առաջարկին:
