Վարդենիսի նախկին քաղաքապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանի նկատմամբ, որը դեկտեմբերի 3-ին պաշտոնից ազատման դիմում գրեց։ Արամ Հարությունյանը 2004 թվականի մարտի 26-ից մինչև 2017թ. նոյեմբերի 10-ը զբաղեցրել է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային բաժնի պետի պաշտոնը, նա քաղաքապետի պաշտոնը ստանձնեց 2017-ին։ Ի դեպ, այսօր Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում, սակայն, չի նշվում, որ հետախուզվողը Արամ Հարությունյանն է․ «Հետախուզում է հայտարարվել մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության նախկին պետի նկատմամբ: Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նաև՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության նախկին պետի՝ առերևույթ խարդախությանն առնչություն ունենալու վերաբերյալ: Այսպես՝ գործակալության պետը, ով հիշյալ պաշտոնն զբաղեցրել է 2004 թվականի մարտի 26-ից մինչև 2017թ. նոյեմբերի 10-ը, իր գործունեության ընթացքում, պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարներից ակնհայտ կեղծ տվյալների ներառմամբ խարդախության եղանակով առանձնապես խոշոր գումարներ հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել նույն գործակալության երկու աշխատակիցների հետ, որպեսզի յուրաքանչյուրն իր կողմից օգտագործվող անհատական ծածկագրերով համակարգչային բազայում ներառի սոցիալապես անապահովության վերաբերյալ կեղծ տվյալներ, և հափշտակեն այդ անձանց անվամբ տացված նպաստների գումարները: Կատարված դերաբաշխման համաձայն՝ վերջիններս, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականից մինչև 2018 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության համակարգչային բազայում, յուրաքանչյուրն առանձին, սոցիալապես անապահովության վերաբերյալ մուտքագրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ որպես նպաստառու ներակայացնելով շուրջ մեկ տասնյակից ավելի քաղաքացիների կենսորոշիչ տվյալները, ինչի մասին քաղաքացիները տեղյակ չեն եղել: Արդյունքում՝ կեղծ տվյալների օգտագործմամբ նրանց հաշվառել են ընտանեկան նպաստ համակարգի շահառուների ցանկում, որի հիման վրա հիշյալ քաղաքացիներն ընդգրկվել են նպաստառուների ցուցակներում: Այնուհետև «Հայփոստ» ՓԲ ընկերության երկու աշխատակիցներն ստորագրել են Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից կազմված կեղծ նպաստառուների անվան դիմաց և ստացած գումարներից վերցնելով իրենց հասանելիքը՝ մնացած մասը փոխանցել են տվյալ գործակալության աշխատակիցներին: Նախանական տվյալներով՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին պետը, գործակալության երկու աշխատակիցների հետ, խարդախությամբ առերևույթ հափշտակել է առանձնապես խոշորչափի՝ համապատասխանաբար՝ 6520000 ՀՀ դրամ և 14376000 ՀՀ դրամգումար՝ պետությանը պատճառելով ընդհանուրը 20 896 000 ՀՀ դրամի գույքային վնաս»: Արամ Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին Ուրիշների սխրանքների գնով ազատագրած հողը հետո հանձնում է, ու կյանքի գնով ազատագրած Մերուժան Մոսիյանի դստեր վրա մատ թափ տալիս Սա Արցախն է, հայրենիք, որը մեկ գիշերվա մեջ անհետացավ․ կորեացի ճանապարհորդի անդրադարձը Իրանը պատերազմից հետո նախկինը չի լինի. Արա Պողոսյան Բախվել են «Լադա»-ն, «ՎԱԶ 2107»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ կան վիրավորներ Հանրային տիրույթում երկու նպատակ կարող է երկրում ապահովել ամենալայն համախմբումը՝ «երաշխավորված խաղաղությունը» և հասարակության «ներքին համերաշխությունը» Երևանի Շիրակի փողոցում բախվել են «Mitsubishi»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Չփորձվե՛ք էդ սուտը տարածել․ Արշակ Զաքարյան (video) Մեկ տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ Նոր փոխանցումներ են կատարվելու Ադրբեջանի տարածքով Հայաստան Պարտվող ուժը չի կարող բանակցել արժանապատիվ կերպով․ Գոհար Ղումաշյան Փաշինյանի ներողությունից իրավիճակը չի շտկվել․․․ Իվետա Տոնոյան (video) Բաքուն բացատրություն է պահանջում Մարիա Զախարովայից «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր Բան չմնաց, տառականները չեն կարող հաղթել․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) Փաշինյանը ժողովրդի վրա թքած ունի․ Արծվաբերդցի (video) Ընդդիմությունը սպասում է կարևոր թղթի (video) Փաշինյանին հենց հանդիպեմ, կասեմ փասափուսեդ հավաքի ու․․․․ Քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am