Հովհաննես Ազոյանը ոչխար է անվանում իր պատգամավոր դառնալու ցանկությունը քննադատողներին, իսկ Փաշինյանին համեմատում Հիսուսի հետ

Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բաց նամակ բոլորին…, այս նամակը բոլորի համար է, որը բազմիցս գրել եմ գլխումս ու չեմ հրապարակել. այժմ հրապարակում եմ, որովհետև այլևս չեմ տեսնում հեղափոխությանը վնաս հասցնելու վտանգ, բայց մինչ այդ ներկայացնում եմ վերջին հարցազրույցս………………………….Դերասան Հովհաննես Ազոյանը դիմում էր գրել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար: ՔՊ խոսնակը հաստատել էր այս տեղեկությունը՝ նշելով, որ Ազոյանը դիմում է գրել, որը դեռ չի հաստատվել: Այսօր ՀԺ-ի հետ զրույցում Ազոյանն ասաց, որ իր մտադրությունները չեն փոխվել, սակայն ՔՊ-ից դեռ ոչ մի պատասխան չի ստացել: Դերասանը նշեց, որ որոշել է քաղաքականություն մտնել եւ շատ լուրջ նպատակներ ունի: «Ուղիղ տասը տարի է՝ ինչ զբաղվում եմ հասարակական գործունեությամբ, որն արդեն փոխակերպվել է քաղաքականության: Այս ընթացքում ես անուղղակի զբաղվում էի նաեւ քաղաքականությամբ, այդ ռեսուրսն իմ մեջ կուտակվել է, որը պետք է ռեալիզացվի: Ես պետք է ռեալիզացնեմ իմ ներսում եղած ինֆորմացիան, գիտելիքը, ունակություններն ու քաղաքական տրամաբանությունը: Հեղափոխության ժամանակ իմ ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցի, որը շատ հարցերում ինձ պարտավորեցնում է այսօր»,-ասաց Հովհաննես Ազոյանը: Վերջինիս խոսքով՝ ինքն էլ է այսօր ինչ-որ չափով պատասխանատվություն կրում հասարակության առաջ: «Հիմա ուզում եմ այդ պատասխանատվությունը կրել դե յուրե, ոչ թե՝ դե ֆակտո, բացի դրանից իմ ունակությունները եւ իմ տեսակը կարելի է օգտագործել Քաղաքացիական պայմանագրի ներսում որպես ընդդիմություն: Ես շատ լավ ընդդիմություն կլինեմ հենց ՔՊ-ի ներսում, որպեսզի կուսակցությունը չլճանա, չճահճանա»,- վստահեցրեց Ազոյանը: Մեր հարցին, թե այդ ինչ մտքեր են, որոնք վերջինս ուզում է ռեալիզացնել եւ միայն քաղաքականություն մտնելո՞վ է դա հնարավոր, Հովհաննես Ազոյանն ասաց. «Ես շատ եմ ուզում շեշտը դնել մարդու իրավունքների, մարդու ազատության վրա՝ բոլոր առումներով»: Վերջինս նշեց, որ սոցիալական տարբեր շերտերի, փոքրամասնությունների շահերն է ուզում պաշտպանել: Ազոյանը հայտնեց, որ նպատակ ունի անպայման լինել Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր. «Ցանկանում եմ իմ տեսակով ու ներկայությամբ գունավորել Ազգային ժողովը»: Դերասանը նկատեց, որ չնայած քաղաքականություն մտնելն ու կոնկրետ պաշտոն զբաղեցնելն իր համար փոքր-ինչ անազատություն է, բայց նա պատրաստ է. «Դրանով իմ ազատությունը սահմանափակվում է, քանի որ ես ազատ տեսակ եմ, այնուամենայնիվ, պատրաստ եմ, պատրաստ եմ այն զոհաբերել»: Հարգելի հայրենակիցներ, իմ այս հարցազրույցի մեջ, ինչի մասին, որ խոսել եմ, դեռ օրակարգային թեմաներ են մեր իշխանության համար…սակայն իմ այս հարցազրույցից հետո արժանացա քննադատության սոցցանցային չարիք համարվող ֆեյքերի և հասարակության հետամնաց ու տկարամիտ շերտի կողմից, ու նաև չստացա աջակցություն քաղաքացիական հասարակության արժեքը իմացողների և պայքարակիցներիս կողմից, չստացա անգամ իմ ընկերների հրապարակային աջակցությունը…ինչ խոսք այս պատկերը ինձ համար հիասթափեցնող էր,որովհետև երկար տարիներ տառապել եմ ազգիս ցավով ու պայքարել եմ, որ մեր երկրում լինի խոսքի ազատություն՝ անձս դնելով վտանգի մեջ : Սակայն աչքիս առաջ եկավ իմ կյանքի վերջին 10 տարիները, որտեղ հիշեցի թէ ինչպես մեր հասարակությունը խաչեց Նիկոլ Փաշինյանին, ով ինքն իր ուժերով իջավ խաչից, շարունակեց սիրել իրեն խաչողներին և ազատագրեց նրանց ստրկությունից…. սա իսկապես բիբլեական ցիկլ է………………… Ինձ քննադատողները արագորեն տարածեցին իմ մերկ լուսանկարը, որը տարիներ առաջ ուղարկել էի ընկերուհիներիցս մեկին իր իսկ խնդրանքով, քանի որ կնասեր եմ ու կնոջը չեմ կարողանում մերժել, նա էլ թեթևամտության պատճառով տարածել էր….. …………………ներում եմ………………………………..ինձ քննադատողները ասացին, որ Հովհաննեսը ուզում է ազգային ժողովը գունավորել, ուրեմն ԼԳԲՏ է: Ի դեպ, մեր հասարակության ոչ մի ԼԳԲՏ անդամ չհամարձակվեց ասել, այ մարդ, սպասեք էս Հովհաննես Ազոյանը ԼԳԲՏ չի, բայց ուզում է մեր շահերը պաշտպանել, եկեք աջակցենք նրան))) բայց դուխ չունեցան անել դա))) որովհետև գեյ չեն դարձել, դեռ @յոթ են………………………լավ վերադառնանք մեր ոչխարներին….լսեք ա՛յ սև ու սպիտակ դատարկագլուխներ, անգամ ձեր « դուխով» գլխարկը չի կարող թաքցնել ձեր գլխի դատարկությունը…. ուշադի՛ր լսեք…բոլոր գույներն եմ սիրում, բայց կոնկրետ իմ գույնը ՍԵՎ գույնն է…. խորը սևը, խիզախ սևը, հասուն սևը, համեստ սևը , արժանապատիվ սևը, հավերժ սևը…այլ ոչ թէ ձեր սիրած խավարագույնը….երբեք չեմ սիրել գրաֆիկով աշխատանք ու չեմ ձգտել պաշտոն ունենալ, որովհետև ունեցել եմ: Այդ պաշտոնի անունը Հովհաննես Ազոյան է…որը ոչ ընտրովի է, ոչ էլ նշանակովի ու միշտ ապրել եմ ազատ ու ստեղծագործ կյանքով և եթե անգամ չարաշահել եմ պաշտոնս ապա դա արել եմ թույլի կողքին լինելու համար……Բայց պատրաստ էի ազատությունս մատաղ անել մեր երկրի ապագայի համար, չհասկացաք…. մի գուցէ մեղավորությունը նաև իմն է…..պաշտում եմ ազատությունը, սերը և երաժշտությունը…այդտեղ եմ ապրում… Հ.Գ… պարոն վարչապետ շնորհակալ եմ Քեզ կամքիդ համար….դեռևս շարունակում եմ լինել համակիրդ, կարիքս ունենալու դպքում նորից կարող ես զանգել ու ասել Հով ջան ողջույն Նիկոլն է, արի տեր կանգնենք մեր ժողովրդին)) … շնորհավորում եմ բոլորին Սուրբ Ծննդյան առթիվ»: ՀԳ. Տեքստում տեղ գտած լեզվական սխալների համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: 

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Միքայել Սրբազանի գործով դատավորն ու դատախազը քեֆի ընկերներ են (video) Դուք ասեղ չե՛ք ունեցել, էսօր միլիոններ եք ստանում ու թոշակառուներին հեգնում․ Հենրիխ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video) Դատավորի եւ Արա Զոհրաբյանի թեժ երկխոսությունը․ ինչպես դիմել Միքայել սրբազանին (video) «Էդքան ջահելների գլուխը կերավ, սրտիկն ուղարկում ա ո՞ւմ համար, զոհվածների ծնողների՞»․ սյունեցի (video) Միքայել Սրբազանին թույլ չեն տալիս հաղորդություն ստանալ, իրավունքի խախտում է, քայլեր ենք ձեռնարկելու (video) «Արա այ վամպիր, քո չնթրլո նվագախմբով մեր ողբը չես խլացնի». Խաչիկ Մանուկյան (video) Երևանում 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի սպանության գործով կասկածյալներ են ՌԴ 2 քաղաքացիներ. Անունները հայտնի են Մեր երկրում քննադատությունը որակվում է «սադրանք», անհամաձայնությունը՝ «պետականության դեմ վտանգ». Մհեր Մելքոնյան «Մարդաբոյ» փոսերի պատճառով ավտովթարներ են տեղի ունենում Տղան Թուրքիայի դրոշը գետնին է քարշ տվել «Mercedes»-ը «Մեգամոլ»-ի մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Սրբուհի Գալյա՛ն, կմտնեք Նուբարաշենի քրեակատարողական ու կամաչե՛ք ձեր պարգևավճարից․ Սամվել Հակոբյան (video) Մահացել է ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանի մայրը Եվրահանձնաժողովը կներկայացնի հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի առաջարկներ Ավելի խելագար բան չկա՛․․․ մեղա քեզ տեր Աստված․ Գեղամ Մանուկյանը՝ դատարանի դիմաց (video) Էփշթեյնի ֆայլերի հրապարակումը ցույց է տվել՝ ինչպես է Արևմտյան վերնախավը վերաբերվում երեխաներին (video) Սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն Ես Հրանտ Բագրատյանի չափ գիտելիք չունեմ, նրա խոսքը չեմ մեկնաբանի․ Բաբկեն Թունյան (video) «Դիմում եմ Սարգիս Կարապետյանին․ՀՀ-ում գործող միակ նախարարությունը սե*սի նախարարությունն է»․Մանուկյան (video) ԱՄՆ-ն այժմ բանակցություններ է վարում Իրանի հետ․ Թրամփ ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի՝ բանակցությունները Թուրքիայից դուրս բերելու վերաբերյալ պահանջին ՔՊ-ական պատգամավորի եղբայրը պահանջում է հիվանդանոցներից հանել աղոթատեղիները Պակիստանը ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր է օգտագործել ցույցը դադարեցնելու համար. զոհվել է 58 մարդ Երեկ, Հայաստանի թուրքական կառավարիչի «աղվեսները» ազդարարեցին նոր բռնաճնշումների փուլի մասին. Կարապետ Պողոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am