Առանց սփյուռքի և մշակույթի

Դե ինչ, Կլարիսա, գառները լռեցի՞ն Հանիբալ Լեքտեր, «Գառների լռությունը» Սփյուռքի և մշակույթի նախարարությունները փակվեցին, և նրանց ճակատագրին հետևելու են ևս մի քանի նախարարություններ։ Այս հարցի նպատակահարմարությունը մի հոդվածով չէ, որ պետք է քննարկվի, պարզապես նշենք, որ դրա համար կա օրենք հանդիսացող պետական բյուջե, հարցի լուծման աշխատակարգեր, հանրային քննարկման պահանջ, որոնք կարող են ապահովել այս ընթացակարգը։ Այստեղ փորձենք միայն մի քանի մեկնաբանություն ավելացնել հարցի վերաբերյալ մամուլում հնչած տեսակետներին։ «Կողմ» տեսակետներում երկու հիմնական փաստարկ կա՝ շատ երկրներ չունեն մշակույթի և սփյուռքի նախարարություններ, և դա նրանց չի խանգարում բարգավաճել, և՝ օպտիմալացում, այսինքն պետական միջոցների խնայողություն։ Այս երկու փաստարկն էլ ունեն գոյության իրավունք, սակայն նշենք նաև, որ սփյուռքի և մշակույթի նախարարություններ ունեն մի շարք երկրներ, նրանք, որոնք այս բնագավառում նպատակ ունեն իրականացնել որոշակի հստակ քաղաքականություն։ Եթե ժողովրդի 70%-ը շահած կառավարությունը գտնում է, որ նման քաղաքականության կարիք չկա, ուրեմն համակերպվենք ժողովրդի որոշման հետ։ Ինչ վերաբերում է միջոցների խնայողությանը, և դրա հետ կապված՝ գործազուրկների բանակի ավելացմանը, ապա պետք է նշել, որ իսկապես պետական համակարգը գերուռճացված է, սակայն այն ունի նաև որոշակի սոցիալական նշանակություն, որն է՝ մեղմել գործազրկությունը։ Այլ խնդիր է, որ հասկանալի չէ, թե ի՞նչ են անելու խնայված գումարները՝ դրանք ուղղվելու են պետական պարտքի մարմա՞նը, սոցիալական խնդիրնե՞ր են լուծելու, պաշտպանունակությո՞ւնն են ավելացնելու, թե՞ մի նոր տոնածառ դնելու, ասենք, տրընդեզի կապակցությամբ, կամ՝ որպես պետական գրանտ՝ հատկացվելու են Տիգրան Ավինյանին։ Կամ այս հարցերի օրինական լուծումներ պետք է արտացոլված լինեին բյուջեում, սակայն պատասխանները դեռևս չեն տրվել, իսկ դա չի կարող կասկածներ չառաջացնել կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։ Պետք է նկատել, որ կան ևս մի քանի գործոններ, որոնք կարող են բացատրել իշխանությունների այս որոշումը։ Շատ էական գործոն է իշխանությունների կողմից կառավարական պաշտոնների նշանակության ընկալումը։ Հեղափոխությունից հետո այս պաշտոններին Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվեցին իր այն թիմակիցները, ովքեր չունեին որևէ կոնկրետ մասնագիտություն և ունակություններ։ Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ մշակույթն ինքն է՝ կանտյան Ding an sich-ի տրամաբանությամբ, իսկ Մխիթար Հայրապետյանը մի շարք ցնցող քաղաքական պլաններ գծեց Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերաբերյալ և դարձավ անցած ութ ամիսների ընթացքում բյուջեի հաշվին ամենաշատ ճամփորդած հայաստանյան պաշտոնյան։ Այժմ այս երիտասարդներն աշխատանքի են տեղավորվել նորընտիր խորհրդարանում, և եթե Նիկոլ Փաշինյանն ընկալում է կառավարությունը՝ որպես իր հետ քայլողների ու նրանց բարեկամների աշխատանքի տեղավորման բյուրո, ապա իսկապես այս նախարարություններն ավելորդ են։ Ընդ որում, անցած քննարկումների ընթացքում դեռևս նախարարի պաշտոնակատար համարվող Մակունցն ու Հայրապետյանը որևէ փաստարկ չհնչեցրեցին հօգուտ անցած ամիսներին իրենց կատարած աշխատանքի, համապատասխան ոլորտներում իրենց տեսլականի, ի վերջո՝ հարկատուներից իրենց կերած փողերի արդարացման։ Մյուս կարևոր գործոնն այն է, որ Փաշինյանի հետ քայլածների թիմը սահմանափակ է, նա այլևս չունի համապատասխան մարդիկ՝ այս պաշտոններում նշանակելու համար։ Ազգային ժողովի ընտրոթյունների ժամանակ պատգամավորների ցուցակը լրացնելու համար նա անգամ ստիպված էր «անասնագողությամբ» զբաղվել։ Այժմ թիմակիցների մեծ մասը տեղավորվել է խորհրդարանում և պետական ավելի յուղոտ պաշտոնների, ու Փաշինյանը պարզապես չունի նախարարների հարմար թեկնածուներ։ Եվ, ի վերջո, եթե կառավարական բոլոր կարևոր և երկրորդական որոշումները` ընդհուպ մինչև տնօրենների նշանակումը,  ընդունում է վարչապետն ինքը, ապա այս դեպքում այս նախարարություններն իրոք ավելորդ են դառնում։ Սակայն ամենաակնհայտ փաստարկը Բոլթոնի ասած ուժեղ մանդատի փորձարկումն է։ Սա շարունակությունն է այն թեստային գնդակի, որն ընտրական շրջանում Սասուն Միքայելյանը նետեց հասարակությանը՝ հայտարարելով ղարաբաղյան շարժման նկատմամբ թավշյա հեղափոխության գերակայության մասին։ Այն ժամանակ գնդակը ետ թռավ՝ հանդիպելով որոշակի հասարակական դիմադրության։ Այժմ ևս Նիկոլ Փաշինյանը փորձում է իր նոր մանդատը, ստուգելով՝ արդյո՞ք իր հակաժողովրդական քայլերը կբերեն դժգոհության լուրջ ալիքի։ Այն առանձնապես կարևոր է ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում նոր կտրուկ, ոչ պոպուլյար քայլերի նախաշեմին։ Աղասի Ենոքյան

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am