Թավշյա «անդերգրաունդի» մասին

«Փաստ»-ը գրում է. Հաշված օրերից կավարտվի բավականին բուռն և էքսցենտրիկ զարգացումներով աչքի ընկած 2018-ը, որի մասին դեռ երկար կհիշենք մենք և մեր ապագա սերունդները: Տարին ավարտվեց: Տարիներ շարունակ ՀՀ-ում շրջում էր հեղափոխության մասին միֆ, որը մշտապես արժանանում էր «դավադրության տեսություն» որակմանը, դարձավ ռեալություն: Հայաստանը եղավ գունավոր հեղափոխությունների հաջորդ հագրվանն ու երկիրը: Այն, որ գունավոր հեղափոխության «հայրերը» խիստ փափուկ ռեժիմով մոտենում են մի կողմից Իրանին, մյուս կողմից` Ռուսաստանին: Հայաստանն այդ առումով թիրախային երկիր էր այդ երկու խնդիրը համաժամանակյա լուծելու համար, ինչով էլ աշխարհին ցուցանվեց` գունավոր հեղափոխության հաղթարշավն անկասելի է, հաշվարկը` անթերի: Ընդ որում, նույնքան սահուն ու անթերի էլ կատարվեցին մի քանի զուգահեռ գործողություններ ու ընթացակարգեր. ոչ միայն կտրվեց Հայաստանի` Ռուսաստանին կապող պորտալարը, այլև նույն Հայաստանի ձեռքով «իզգոյացման» եզրին հասցվեց ՀԱՊԿ-ը: Նիկոլ Փաշինյանը հենց այնպես չի անվերջ ցուցանում, թե էական չէ, թե ով կլինի ՀԱՊԿ քարտուղարը, ավելի էական հարցեր են լուծվում այնտեղ: Այո, Հայաստանը «քողազերծել» է ՀԱՊԿ-ի ընդերքային խնդիրներն ու ոչնչացման դատապարտել այդ կառույցը, ուր, թվում է, Բատկան մաչոյական, նիկոլյան ոճով Նիկոլին «փռում է ասֆալտին»` ՀԱՊԿ-ի քարտուղարության ստանձմամբ, իրականում իմիջազրկվում-բարոյազրկվում է մի ողջ կառույց: Կարծում ենք` ժողովրդավարության և «գունավորության հայրերը» չեն կարող հարկ եղածը չմատուցել հեղափոխությունը իրականացրած ու այն դետալայնությամբ դեռ շարունակող Փաշինյան-«պրոյեկտին»: Կարելի է խիստ պրագմատիկ հայացքով ակնառել, որ հինը, ինչը բավականին ոսկրացել էր Հայաստանում, հեղափոխությունը քանդեց: Եվ քանի որ սա նույնպես խիստ պրոյեկտավորված գործընթաց էր, Փաշինյանն էլ, որպես նախագիծ, խիստ պլանավորված կատարում է բոլոր անհրաժեշտ քայլերը` թե՛ բուն հեղափոխության, թե՛ հետհեղափոխական ժամանակահատվածում` «թքած ունենալով ամենի ու ամենքի վրա», այդ ամենը բարուրելով ժողովրդի նկատմամբ տածած «սիրո» ծխածածկույթով, շատ մեծ ու տպավորիչ «սալտոյով» Հայաստանում կատարեց նաև մենթալ հեղափոխություն` երկիրը միանգամից տեղափոխելով բոլորովին այլ արժեհամակարգերի տիրույթ, ուր ոչ միայն ատելությունն ու անհանդուրժողականությունն են տոնում իրենց մեծ հաղթանակը, այլև ավանդական արժեքներն են տեղի տալիս բոլորովին այլ արժեքների առաջ։ Այն փաստը, որ ԿԳ նախարարության և ԱԺ կրթության մշտական հանձնաժողովի գլխին կանգնած են մարդիկ, որոնք «ազատականության» էտալոններ են, որոնք բանակում ծառայելու «փորձ ու պատասխանատվություն» չունեն, արդեն իսկ բավարար է հասկանալու, թե կոսմոպոլիտիզմի, բազմազանության ինչ հարթությունում է նույնքան արագ հայտնվել ՀՀ-ն (թերևս արագ մոռացանք, որ անմիջապես հեղափոխությունից հետո Հայաստան եկավ Էլթոն Ջոնը` յուր ամուսնու հետ): Նորերը քայլում են մեր բոլոր սրբությունների վրայով, այդ թվում` Արցախի: Պե՞տք է պնդել, որ Սասուն Միքայելյանի հնչեցրած միտքը, այո, ոչ այնքան Սասունի, որքան այս հեղափոխությամ ռեֆրենն էր` հեղափոխությունն ամեն ինչ է, Արցախն ու մնացած ամեն ինչը` առ ոչինչ: Խոսքն այս պահին առնչվում է ոչ այնքան հայոց բանակը քարուքանդ անելու տենդին, որքան երկու կադրային նշանակումներին. առաջին՝ հեղափոխության օրերին հեղափոխականներին միացած, երկրի դեմ ցույցի ելած զինվորականների հրամանատարին բարձր պաշտոնի նշանակումը և երկրորդ՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տված Արշակ Կարապետյանի` Նիկոլ Փաշինյանի խորհրդական դառնալը: Թերևես արժե շատ հաճախ կշռադատել և հետհայացք գցել մեր քայլերի ու թողած հետագծի մասին, մնացածի մասին մյուս տարի…..

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am