«Հարավային գազային միջանցքը» 2-3 տարուց շահագործման կհանձնվի.Ալիև
TASS-ը:տեղեկացնում է ,որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ,որ «Հարավային գազային միջանցքը» կգործարկվի 2-3 տարուց: «Մենք շատ շնորհակալ ենք ԱՄՆ կառավարությանը տվյալ նախագծին վճռականորեն աջակցելու ու իրականացնելու համար: Մենք առաջ ենք շարժվում, 2-3 տարուց «Հարավային գազային միջանցքը» կհանձնվի շահագործման:Այդ նախագիծը կօգնի ապահովել ներգետիկ անվտանգությունը, ռեսուրսների դիվերսիֆիկացիան ու դրա բոլոր մասնակիցների «երկարաժամկետ շահույթը»»,- ասել է Ալիևը: Ջոն Քերին նշել է, որ դա «շատ կարևոր քայլ է երկարաժամկետ եվրոպական ռազմավարական հետաքրքրությունների տեսակետից»: «Հարավային գազային միջանցք» նախագծի արժեքը 45 միլիարդ դոլար է, այն ենթադրում է միասնական էներգատրանսպորտային ցանցի ստեղծում, որը ներառելու է արդեն իսկ գործող Հարավկովկասյան խողովակատարը ու TANAP և Տրանսատլանտյան խողովակատարները:
