Վահագն Հարությունյանը Ալավերդցի Վահագից վրեժ է լուծել
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության նախկին պետ Վահագն Հարությունյանին առաջադրված նոր մեղադրանքները անմիջականորեն կապված են քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի գործի հետ: Որոշ ժամանակ առաջ գրել էինք, որ Վահագն Հարությունյանը լուրջ շահագրգռվածություն ունի Ալավերդցի Վահագի գործով: Վահագն Հարությունյանը տևական ժամանակ գաղտնալսել է Ալավերդցի Վահագի հեռախոսազանգերը, որոնց ժամանակ իր հասցեին հայհոյանքներ է լսել, որի արդյունքում նրա նկատմամբ անձնական վրեժխնդրությամբ էր լցել և որոշել էր իր դիրքն օգտագործել այդ վրեժը լուծելու համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
