Բանկերը ներել են ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ. Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հուլիսից հետո բանկերն ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հուլիսին մեր իրականացրած օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի բանկերը ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել՝ 14 հազար 963 վարկառուի: Վերանայվել է շուրջ 124 հազար հաճախորդի վարկային պատմություն: Այս գործընթացը շարունակական է: Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիները պետք է այցելեն իրենց վարկավորած բանկերին՝ տույժ-տուգանքների գծով համաձայնության գալու համար»:
