Վտանգավոր խաղ է սկսված

Դատելով ամենից՝ Ղարաբաղի հարցում բանակցային գործընթացը շատ է խորացել:Խորացել է անցանկալի ուղղությամբ: Ու թեև Փաշինյանը հայտարարում է, որ բանակցային գործընթաց չկա և Ղարաբաղի հարցով բանակցելու են Արցախի իշխանությունները, իրականությունը, մեղմ ասած, այլ է: Իրականում տեղի են ունենում ինտենսիվ բանակցություններ և ղարաբաղցիների դերը գրեթե զրոյացված է: Բանակցային գործընթացն այնքան է խորացել, որ Ալիևն ու Մամեդյարովը չեն թաքցնում իրենց հիացմունքը, իսկ Երևանում լուռ են: Դա աղմկոտ լռություն է: Խոսուն լռություն է: Դա վարքագծերի ասիմետրիա է հակամարտության մեջ գտնվող երկրների ղեկավարների մոտ: Կան շատ նախանշաններ, որ ամեն ինչ ընթանում է Բոլթոնի պլանով, իսկ այդ պլանի շրջանակներում ռազմավարական նշանակություն է տրված Ադրբեջանին: Բոլթոնի պլանի ռազմավարական թիրախը Ռուսաստանն է, ընթացիկ թիրախը՝ Իրանը,օգտագործվող երկիրը՝ Հայաստանը, ռազմավարական գործընկերները՝ Թուրքիան ու Ադրբեջանը, գինը՝ Ղարաբաղը (չի բացառվում նաև՝ Հայաստանի Հանրապետությունը): Նիկոլ Փաշինյանը թերևս լավ չի պատկերացնում, թե ինչ վտանգավոր խաղի մեջ է մտել: Իսկ եթե պատկերացնում է, բայց այդուհանդերձ մտել է, ապա սա լրիվ այլ խոսակցության թեմա է: Ինչո՞ւ են ոգևորվել ադրբեջանցիները Ալիևն ու Մամեդյարովը ոգևորված են: Պատճառն այն է, որ նրանք առաջընթաց են նկատում Ղարաբաղի խնդրի լուծման գործընթացում: Հարց կարող է առաջանալ, թե ինչը՞ կարող էր այդքան ոգևորել Բաքվին: Թույլ տանք մեզ պնդել, որ ոգևորության պատճառ կարող է լինել միայն այն հանգամանքը, որ բանակցությունները վարվում են «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևով ու Ղարաբաղի կարգավիճակի հարց չկա օրակարգում, ինչպես նաև չկա ռուս խաղաղապահների հարցը: Հակառակ պարագայում մենք գործ կունենայինք տխրահռչակ Կազանյան գործընթացի հետ, որտեղ Ադրբեջանը 10 նոր պահանջ էր դրել՝ բանակցությունները վիժեցնելու նպատակով: Կազանում Սերժ Սարգսյանը համաձայնել էր լուրջ զիջումների, սակայն Ալիևը չէր համաձայնել, քանզի չէր ուզում անգամ տեսականորեն ընդունել Ղարաբաղի կարգավիճակի հարցի ամրագրումը թեկուզև անորոշ ապագայում, ինչպես նաև չէր ուզում լսել ռուս խաղաղապահների թեմայի մասին, քանի որ դեմ է դրան: Բոլթոնի պլանի առանձնահատկությունը Ռուսները Ղարաբաղի հարցում ունեն հետևյալ հիմնական նպատակը՝ ինչպիսի կարգավորում էլ լինի, տարածաշրջանում պետք է հայտնվեն ռուս խաղաղապահները: Ադրբեջանը հենց դրան չի համաձայնում՝ անգամ 7 շրջանների դիմաց: Բնականաբար, Կրեմլն ունի փոխզիջումային իր սցենարը, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի հարցը մտնում է, ինչը հիմա ոչ մի կերպ չի ընդունում Ադրբեջանը, մինչդեռ Մադրիդյան սկզբունքներով ընդունել էր (Մադրիդյան սկզբունքները, բնականաբար, իդեալական չեն, բայց հարցն այն է, որ այդ սկզբունքներում ամրագրված էր Ղարաբաղի կարգավիճակի հարցը. սա՛ ենք ուզում ընդգծել): Այդ սկզբունքների ընդունումից տարիներ անց, երբ խախտվեց ռազմաքաղաքական հաշվեկշիռն ի վնաս մեզ, Ադրբեջանը հանդես եկավ լրիվ այլ դիրքերից: Ալիևն այժմ ուզում է ամբողջը՝ միանգամից ու առանց խաղաղապահների (սույն հոդվածի շրջանակներում չենք քննարկում, թե արդյոք պե՞տք են խաղաղապահներ հակամարտության կարգավորման շրջանակներում): Երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ ինքը կողմ էր ազատագրված տարածքների հանձնմանը, 5, 10 կամ 50 տարի հետո Ղարաբաղի ինքնորոշման թեմայով հանրաքվեի անցկացմանն ու կարգավիճակի հստակեցմանը, ինչպես նաև խաղաղապահների մուտքին, Ադրբեջանը չէր համաձայնում 2 հիմնական պատճառով: Ալիևի համար ընդունելի չէ կարգավիճակի հարցի արծարծումն ընդհանրապես և նա դեմ է ռուս խաղաղապահներին (Բաքուն որևէ երկրի խաղաղապահի գաղափարին կողմ չէ, քանզի ամբողջ Ղարաբաղը տեսնում է իր կազմում ու չի ցանկանում Ադրբեջանը դարձնել որևէ պետության ռազմական պոլիգոն): Բոլթոնի պլանում չկան խաղաղապահներ, կան հայկական զիջումներ ու չկա կարգավիճակի հարց: Նա հայ ժողովրդին կոչ է անում ձերբազատվել հին կարծրատիպերից (ակնարկում է հայ-ռուսական հարաբերություններն ու Հայոց ցեղասպանության հարցը): Բոլթոնի պլանն, ըստ այդմ, շատ ավելի վատն է, քան Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած տխրահռչակ փուլային տարբերակը: Այ հենց Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում: Դա էր պատճառը, որ ՌԴ-ից Հայաստանին պաշտոնապես հնչեց ամերիկյան ճնշումներին դիմադրելու կոչ: ՌԴ-ն, բնականաբար, ոչ թե մեզ համար է դարդ անում, այլ իր, բայց մեր շահերը համընկնում են, քանի որ հասկանալի է, թե ուր է տանում Բոլթոնի պլանը: Փաշինյանի աղմկոտ լռությունն այս ընթացքում լրացուցիչ կասկածների տեղիք է տալիս: Ու որպեսզի դրանք չլինեն, պաշտոնական Երևանից ռեակցիա է պահանջվում Նիկոլ Փաշինյանի մակարդակով: Այլապես մենք կարող ենք մտնել ֆորսմաժորային զարգացումների փուլ, ինչը որևէ կերպ ցանկալի չէ Հայաստանի ու Ղարաբաղի շահերի տեսանկյունից: Ցավալի է արձանագրելը, որ Ղարաբաղն այժմ մենակ է մնացել և ունի բոլորիս աջակցության կարիքը: Մենակ մնացած Ղարաբաղը Հայաստանի անվտանգությանն ուղղակիորեն հարվածող գործոն է: Սա պետք է գիտակցել ու թույլ չտալ անցանկալի զարգացումներ: 7or.am

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին Ուրիշների սխրանքների գնով ազատագրած հողը հետո հանձնում է, ու կյանքի գնով ազատագրած Մերուժան Մոսիյանի դստեր վրա մատ թափ տալիս Սա Արցախն է, հայրենիք, որը մեկ գիշերվա մեջ անհետացավ․ կորեացի ճանապարհորդի անդրադարձը Իրանը պատերազմից հետո նախկինը չի լինի. Արա Պողոսյան Բախվել են «Լադա»-ն, «ՎԱԶ 2107»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ կան վիրավորներ Հանրային տիրույթում երկու նպատակ կարող է երկրում ապահովել ամենալայն համախմբումը՝ «երաշխավորված խաղաղությունը» և հասարակության «ներքին համերաշխությունը» Երևանի Շիրակի փողոցում բախվել են «Mitsubishi»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Չփորձվե՛ք էդ սուտը տարածել․ Արշակ Զաքարյան (video) Մեկ տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ Նոր փոխանցումներ են կատարվելու Ադրբեջանի տարածքով Հայաստան Պարտվող ուժը չի կարող բանակցել արժանապատիվ կերպով․ Գոհար Ղումաշյան Փաշինյանի ներողությունից իրավիճակը չի շտկվել․․․ Իվետա Տոնոյան (video) Բաքուն բացատրություն է պահանջում Մարիա Զախարովայից «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր Բան չմնաց, տառականները չեն կարող հաղթել․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) Փաշինյանը ժողովրդի վրա թքած ունի․ Արծվաբերդցի (video) Ընդդիմությունը սպասում է կարևոր թղթի (video) Փաշինյանին հենց հանդիպեմ, կասեմ փասափուսեդ հավաքի ու․․․․ Քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am