Զարուհի Փոստանջյանը դատարանում կպաշտպանի Պավլիկ Մանուկյանին
Այսօր վերսկսվել է «Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների գործով դատական նիստը։ Պավել Մանուկյանը ցանկություն է հայտնել, որ որ իր շահերի պաշտպանությամբ զբաղվի «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։ Սակայն պարզվեց, որ Փոստանջյանն իր հետ չի վերցրել փաստաբանական արտոնագիրը։
