Աշոտ Խուրշուդյան. «Հայ ռուսական հարաբերությունների մասին՝ փոքրիկ պատմական դրվագով»

Աշոտ Խուրշուդյանի գրառումը. «1998 թվականի սեպտեմբերն էր։ Հայաստան է եկել Տատյանա Նեստերենկոն՝ Ռուսաստանի գլխավոր գանձապետը։ Այցի նպատակը՝ Հայաստանի գանձապետարանի ներդրման փորձի ուսումնասիրությունն է։ Հայաստանում արդեն ներ ենք դրել գանձապետական միասնական հաշիվն ու էլեկտրոնային փոխանցումների համակարգը՝ պետական ֆինանսների կառավարումը վերջապես կոնսոլիդացվել է։ Մինչդեռ Ռուսաստանը մեզնից դեռ շատ հետ է։ Աշխատանքային սենյակումս նստած ներկայացնում եմ Հայաստանի ներդրման քայլերը, դժվարությունները, մոտիվացիոն խոչընդոտները։ Հասանք տեխնիկական նրբություններին, Ռուսաստանի ժամային գոտիների խնդիրներին, վճարահաշվարկային կենտրոնացված համակարգ ունենալու համար պլանավորվող հրթիռի արձակմանը ու մեկ էլ դուռս թակեցին։ Ռուսաստանի դեսպանի օգնականն էր, թե բա… դեսպանը տեղյակ չի եղել այցի վերաբերյալ ու շատ է խնդրում տիկին Նեստերենկոյին նրա հետ հանդիպի։ Տիկին Նեստերենկոյի ժպիտը միանգամից փոխվեց բարկության, ու միայն հայացքը բավարար էր հասկանալու շուտով ասվելիք խոսքը՝ դեսպանը թող սպասի, եթե ինքը նպատակահարմար գտնի, կհանդիպի։ Հետո շատ բան փոխվեց, Հայաստանն էլ փոխվեց, Ռուսաստանն էլ փոխվեց։ Ամեն ինչ չասեմ, միայն նշեմ, որ ցավոք շատ պայմանավորվածություններ ի կատար չածվեցին՝ նոր ֆինանսական պատասխանատուների կողմից։ Եթե ցանկանում ենք Ռուսաստանի հետ «սուվերեն» հարաբերություն կառուցել, ինչպես ասվում է այսօր, ապա ցանկացած ոլորտում պետք է բազմապատիկ պրոֆեսիոնալ գերազանցություն ցուցաբերել ու դրանցով բացել բազմաթիվ աշխատող խողովակներ։ Հավասարը հավասարի հետ կարող ես նստել, եթե առնվազն քեզ պրոֆեսիոնալ մակարդակով հարգում ու գնահատում են։ Սա բավարար չի։ Սա մինիմումն է։ Բայց եթե սա էլ չկա, ապա ոչինչ ակնկալել պետք չի։ Այո, Հայաստանը ունեցել է օրեր, երբ Ռուսաստանը մեզնից սովորելու բաներ ուներ…»:

դիտվել է 172 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am