Դոն Պիպոն լքել է Հայաստանի տարածքը

Սեպտեմբերի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ա. Մկրտչյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանական կողմից միջնորդությունը և Արթուր Ասատրյանի նկատմամբ, ով քրեական աշխարհում հայտնի է Դոն Պիպո անունով, կիրառված կալանավորումը փոխարինվեց գրավով։ Ազատության մեջ հայտնվելով Արթուր Ասատրյանը սկսեց քաղաքական պրոցեսներ խմորել Էջմիածին քաղաքում, որը հիմնականում ուղղված էր իր վաղեմի հակառակորդ Մանվել Գրիգորյանի դեմ։ Արթուր Ասատրյանը նաև հայտարարեց մի շարք բարեգործական ծրագրեր սկսելու մասին, որը ամենայն հավանականությամբ նպատակ ուներ բարձրացնել իր հեղինակությունը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ Արթուր Ասատրյանը օրերս լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ նա այլևս չվերադառնա Հայաստան, քանի որ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը»): Սրանք բավական ծանր հանցագործություններ են և եթե դատարանը ապացուցի նրա մեղքը, ապա նա երկար տարիներ կանցկացնի ճաղերի հետևում։ Մենք փորձեցինք կապ հաստատել Արթուր Ասատրյանի հետ, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։ Փորձեցինք կապ հաստատել նաև «Հակոբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի հետ, քանի որ հենց այս գրասենյակն է պաշտպանել նրա իրավուքնները, սակայն գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում նշված հեռախոսահամարին մեր զանգերը ևս անպատասխան մնացին։ politik.am

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին Ուրիշների սխրանքների գնով ազատագրած հողը հետո հանձնում է, ու կյանքի գնով ազատագրած Մերուժան Մոսիյանի դստեր վրա մատ թափ տալիս Սա Արցախն է, հայրենիք, որը մեկ գիշերվա մեջ անհետացավ․ կորեացի ճանապարհորդի անդրադարձը Իրանը պատերազմից հետո նախկինը չի լինի. Արա Պողոսյան Բախվել են «Լադա»-ն, «ՎԱԶ 2107»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ կան վիրավորներ Հանրային տիրույթում երկու նպատակ կարող է երկրում ապահովել ամենալայն համախմբումը՝ «երաշխավորված խաղաղությունը» և հասարակության «ներքին համերաշխությունը» Երևանի Շիրակի փողոցում բախվել են «Mitsubishi»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Չփորձվե՛ք էդ սուտը տարածել․ Արշակ Զաքարյան (video) Մեկ տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ Նոր փոխանցումներ են կատարվելու Ադրբեջանի տարածքով Հայաստան Պարտվող ուժը չի կարող բանակցել արժանապատիվ կերպով․ Գոհար Ղումաշյան Փաշինյանի ներողությունից իրավիճակը չի շտկվել․․․ Իվետա Տոնոյան (video) Բաքուն բացատրություն է պահանջում Մարիա Զախարովայից «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր Բան չմնաց, տառականները չեն կարող հաղթել․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) Փաշինյանը ժողովրդի վրա թքած ունի․ Արծվաբերդցի (video) Ընդդիմությունը սպասում է կարևոր թղթի (video) Փաշինյանին հենց հանդիպեմ, կասեմ փասափուսեդ հավաքի ու․․․․ Քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am