Սփյուռքում վիրավորված են, որ իրենց հետ որևէ քննարկում տեղի չի ունեցել․ Վարդան Մարաշլյան

Պետական ապարատի օպտիմալացման, մասնավորապես, Սփյուռքի նախարարության լուծարման վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Վերադարձ Հայաստան» (RepatArmenia) հիմնադրամի գործադիր տնօրեն, Սփյուռքի նախկին փոխնախարար Վարդան Մարաշլյանի հետ։ -Պարոն Մարաշլյան, ի՞նչ կարծիք ունեք պետական ապարատի օպտիմալացման և, մասնավորապես, Սփյուռքի նախարարության լուծարման որոշման վերաբերյալ։ -Ես, ընդհանուր առմամբ, կողմ եմ, որ պետական համակարգը լուրջ բարեփոխումների միջով անցնի, որովհետև իրոք համաձայն եմ, որ ապարատը ուռճացված է, նախարարությունների թիվն ավելի է և այլն։ Սակայն իմ կարծիքով՝ մինչև նման որոշում կայացնելը, պետք է հասկանալ, թե ռազմավարությունն ինչումն է, նախարարությունների լուծարումը, տարանջատումը կամ միավորումն ինչքանով է համապատասխան այդ նույն ռազմավարությանը։ Այս պահին որևէ ռազմավարություն չկա ոչ մի ոլորտում, կան ուղղակի ցանկություններ։ Ես խոսելու եմ զուտ Սփյուռքի նախարարության մասով։ Ես այստեղ մի քանի խնդիր եմ տեսնում։ Նախ և առաջ, սա միակ նախարարությունն է, որտեղ շահառուների մեծամասնությունը գտնվում է Հայաստանից դուրս, մի մասն էլ Հայաստանում՝ հայրենադարձները։ Ես անձամբ չգիտեմ՝ պե՞տք է թողնել նախարարությունը, թե՞ ոչ։ Ես ունեմ իմ անձնական կարծիքը, բայց մինչև նման որոշում կայացնելը պետք է մի քանի կարևոր ու խելամիտ քայլեր անել, որոնք այս պահին չկան։ Առաջինը՝ նախարարությունը 6-7 ամսվա ընթացքում չի ձևավորել որևէ առաջնահերթություն կամ ռազմավարություն, որի հիման վրա կարելի է քննարկել՝ որն է օպտիմալ տարբերակը ու աշխատանքի ձևաչափը սփյուռքի հետ։ Ես անձամբ կարդացել եմ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն ու այնտեղ Սփյուռքի մասով բավական հավակնոտ 7 կետ կա, որը ենթադրում է որոշակի համակարգ այդ 7 կետն իրականացնելու համար։ Երկրորդը՝ փաստացի նման որոշում կայացնելուց կամ քննարկումներ կազմակերպելուց սփյուռքյան որևէ խոշոր կազմակերպությունների հետ քննարկում տեղի չի ունեցել։ Եկեք հիշենք Սերժ Սարգսյանի ժամանակ։ Ինքը սկսել էր Թուրքիայի հետ պրոտոկոլային պրոցեսը, առանց քննարկելու այս ամենը Սփյուռքի հետ, որը ահավոր բացասական հետևանքներ ունեցավ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մեջ։ Նաև այդ իսկ պատճառով ստեղծվեց Սփյուռքի նախարարությունը, որովհետև պետությունը հասկացավ, որ չի կարող նման որոշում կայացնել՝ առանց Սփյուռքի հետ արդյունավետ քննարկումների։ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարության վարկանիշն ու ռեյտինգն ավելի բարձր է, իհարկե, քան Սերժ Սարգսյանինը, բայց փաստացի, որոշ չափով կրկնվում է նույն սխալը։ Սփյուռքի հետ կապված թեման, առանց Սփյուռքի հետ քննարկելու որոշում է կայացվում։ Սփյուռքագիտությունը շատ բարդ թեմա է։ Մենք ունենք նախարարություն, որը 10 տարեկան է։ Այնտեղ կան լավ մասնագետներ։ Մասնագետներ, որ տարիներ շարունակ հմտացել են իրենց գործում։ Իհարկե, չեմ ասում, բոլորը։ Հապճեպ որոշում կայացնելու պարագայում մենք լուրջ վտանգ ունենք այդ մասնագետներին կորցնելու։ Նոր տարուց առաջ իրենց փաստացի խնդրի առաջ են կանգնեցրել, իրենք գուցե չսպասեն վերջնական որոշման ու հեռանան։ Ես վստահ չեմ, որ այդ դաշտում հնարավոր է այդքան արագ գտնել մասնագետներ ու պատրաստել զրոյից։ Պարոն Մարաշլյան, քանի որ այս պահին քննարկվում է արտաքին գործերի նախարարության կազմում վարչություն դարձնելու հարցը, ինձ հետաքրքիր է հետևյալ հարցը։ Շատերը պնդում են, որ Սփյուռքի նախարարությունը և ԱԳ նախարարությունը գրեթե նույն գործառույթն են իրականացնում կամ գոնե շատ հարցերում դրանք կրկնվում են։ Դուք նախկինում եղել եք Սփյուռքի փոխնախարար, ի՞նչ կասեք այս մասով։ -Իրականում, միանշանակ այդպես չէ։ Կարող եմ ասել, որ մինչև Սփյուռքի նախարարություն ստեղծելը եղել է ԱԳ նախարարության կազմում գործող կոմիտե և, բնականաբար, չենք կարող համեմատել՝ ինչ եղել է մինչև 2008 թվականը և դրանից հետո։ Ես ձեզ ավելի հետաքրքիր բան ասեմ։ Սփյուռքի հետ աշխատանքը պայմանականորեն կարելի է բաժանել երեք մասի։ Խնդիրներ, որոնք վերաբերում են Սփյուռքին՝ հայապահպանություն, երկրորդ՝ Սփյուռք-պետություն հարաբերություններ, երրորդ՝ հայրենադարձություն։ Այդ ամբողջ, բավական բարդ թեման, իր երեք մասերով, պետք է լուրջ նստել ու քննարկել, հասկանալ լուծումները։ Դրանք շատ լուրջ քայլեր են, հիմնական քայլեր չանելով՝ որոշումներ կայացնելը հիմնավորում չունի։ Հայրենադարձներից, սփյուռքահայերից կարծիք չեն հարցրել՝ պե՞տք է, թե՞ ոչ նախարարությունը, եթե պետք չի, ապա՝ ի՞նչ է պետք է փոխել այնտեղ և այլն։ Ես ձեզ ասեմ, որ նախկինում Սփյուռքի նախարարությունը բազմաթիվ խնդիրներ է ունեցել։ Ես ինքս հենց այդ պատճառով եմ դուրս եկել այնտեղից, մոտ 6 տարի առաջ։ Ես հասկացել եմ, որ այն նպատակը, ինչի համար ես տեղափոխվել եմ Հայաստան ու միացել եմ նախարարությանը, արհեստական բնույթ է կրում ու ես չեմ կարողանալու իրականացնել այն փոփոխությունները, որոնք կան իմ ու իմ ընկերների մոտ։ Դրա համար ես դուրս եկա նախարարությունից, մենք ստեղծեցինք «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, որպեսզի հայրենադարձության հետ կապված հարցերը որոշակի առումով իրականացնենք։ Քանի որ այս պահին անձամբ Նիկոլ Փաշինյանի մանդատն ու նրա նկատմամբ վստահության մակարդակը շատ բարձր է, թերևս սփյուռքյան կազմակերպությունները կարող են լռել, չնայած արդեն չեն լռում։ Մենք ունենք ունիկալ հնարավորություն ու շատ դրական սպասումներ Սփյուռքում ու Հայաստանում հեղափոխության հետևանքով։ Փոխանակ այս առիթն օգտագործենք համաչափ համագործակցության ու քննարկման համար, նորից հակառակն ենք անում։ Կառավարությունը հիմնվելով իր բարձր ռեյտինգի վրա, որոշում է կայացնում մի ոլորտում, որից լավ չի հասկանում ու առանց հաշվի առնելով Սփյուռքի կարծիքը։ -Դուք արձագանքներ ստացե՞լ եք Սփյուռքից այս հարցի վերաբերյալ։ Իրենք ի՞նչ են կարծում։ -Այստեղ միանշանակ մոտեցում չկա։ Մեր հայրենադարձների ցանցում, որում 6600 մարդ կա, կարծիքները շատ տարբեր են։ Մի մասն ասում է՝ պետք է պահպանել, բայց փոփոխության ենթարկելով։ Իրականում դա ռազմավարական նշանակություն ունի։ Նախկին իշխանության ժամանակ Սփյուռքի նախարարության բյուջեն կազմում էր 3 մլն դոլարից պակաս՝ ներառյալ մարդկանց աշխատավարձերը։ Դա մեր պետական բյուջեի 0,1 տոկոսն է։ Հասկանալի է, չէ, որ նման բյուջեով Սփյուռքի հետ որևէ լուրջ ծրագիր չի կարող իրականացվել։ Նշանակում է՝ նախորդ իշխանությունների ժամանակ այդ օրակարգը արհեստական էր։ Իրենք փորձում էին մինիմալ գնով ծրագրեր իրականացնել, որի մի մասը լավն էր, մի մասը՝ ոչ։ Կարծիքը շատ տարբեր է։ Սփյուռքյան կառույցների մի մասի հետ կապի եմ դուրս եկել ու ամենակարևորը, որը շատերին վիրավորում է այն է, որ իրենց հետ որևէ ձևով խորհրդակցություն տեղի չի ունեցել։ Դա շատ սխալ է։ Ես հուսով եմ, որ նոր կառավարությունն այդ հանգամանքները հաշվի կառնի։  

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am