Մանրամասներ` Փաշինյան-Պուտին հանդիպումից
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կքննարկեն երկկողմ օրակարգի հիմնական թեմաները՝ հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։ «Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում տեղի կունենան բանակցություններ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջեւ, ով աշխատանքային այցով կայցելի Ռուսաստան։Ծրագրվում է քննարկել երկկողմ օրակարգի հիմնական թեմաները, եվրասիական հարթակում ինտեգրացիոն միավորումների փոխազդեցության հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
