«Հայաստանն այժմ մեկ այլ հեղափոխության առաջ է կանգնած». Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հավատացած է, որ Հայաստանն ընթանում է ճիշտ ճանապարհով: ՀՀ նախագահը նման կարծիք է հայտնել WION TV (World Is One News) լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Փոփոխություններն սկսվեցին ապրիլից, զարմանալիորեն դրանք սկսվեցին իմ երդմնակալությունից հետո: Պետք է գիտակցել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր երկրում, պարզապես հեղափոխություն չէր, որը ստացավ «թավշյա» անվանումը: Այն մեծ նվաճում էր մեր ժողովրդի համար: Եվ ես հատուկ ուզում եմ ընդգծել, որ սա նվաճում էր ժողովրդի, ոչ միայն անհատների համար, թեպետ անհատները, ինչպես ընդդիմության առաջնորդ պարոն Փաշինյանը, իրենց անձնական ներդրումն են ունեցել այս հեղափոխության խաղաղ իրականացման գործում: Ցանկանում եմ նաև հավելել, որ նախկին նախագահ ու վարչապետ Սերժ Սարգսյանը ևս մեծ դերակատարում ունեցավ, քանի որ նախընտրեց հեռանալ պաշտոնից, այլ ոչ թե հակադրվել, ինչը խնդրահարույց իրավիճակ կառաջացներ: Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք ունեցանք այդ իրական, հայկական ոճի հեղափոխությունը, որի մասին խոսեցին ողջ աշխարհում՝ ընդգծելով, որ մենք հեղափոխություն իրականացրինք առանց արյունահեղության»,- ասել է Արմեն Սարգսյանը: Նա հավելել է, որ Հայաստանն այժմ մեկ այլ «հեղափոխության» առաջ է կանգնած: «Հայաստանը 27 տարի շարունակ եղել է նախագահական հանրապետություն: Նախկինում, երբ մենք Խորհրդային Միության մաս էինք, այն բացարձակ նախագահական էր, քանի որ կառավարումն ուղղահայաց էր՝ վերևից ներքև: Այժմ մենք փոխում ենք համակարգը՝ անցնելով խորհրդարանական հանրապետության: Իհարկե, այդ փոփոխությունները հեշտ չեն տրվում: Պետք է ասեմ, որ սա նաև սերնդային հեղափոխություն է: Երիտասարդ ասելով ես նկատի ունեմ ոչ թե տարիքով երիտասարդ, այլ ոգով, նոր մտածելակերպով, նոր աշխարհայացքով ու կառավարման մեթոդներով: Կարող ես լինել 60-70 տարեկան, սակայն միևնույն ժամանակ լինել երիտասարդ: Ուստի ինձ համար երիտասարդ լինելը պայմանավորված է ոչ թե տարիների քանակով, այլ կյանքի նկատմամբ մոտեցմամբ»,- նշել է ՀՀ նախագահը: Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե ոմանք ասել են, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ինչ-որ առումով ներշնչված էր Գանդիի սատյագրահայից, որը ևս քաղաքացիական անհնազանդության ոչ բռնի շարժում էր, նախագահը պատասխանել է. «Չգիտեմ՝ որքանով են Մահաթմա Գանդիի գաղափարներն ու հնդկական փորձն ազդեցություն ունեցել փողոցում գտնվող անհատների, երիտասարդների վրա, սակայն դրանք, անկասկած, մեծ ազդեցություն են ունեցել ինձ վրա: Երբ ինձ առաջարկեցին դառնալ նախագահ, ինձ համար դա կյանքի արմատական փոփոխություն էր նշանակում: Դա կենսակերպի լիակատար փոփոխություն էր: Սակայն, մյուս կողմից էլ գիտակցում ես, որ արժե այս ամենը զոհաբերել, քանի որ ծառայում ես քո երկրին: Շարժումը շատ արագ հասավ առճակատման բարձր մակարդակի, անհրաժեշտ դարձավ հանրապետության նախագահի միջամտությունը: Եվ հենց այստեղ էր, որ Գանդիի կերպարը ոգեշնչեց ինձ: Ես գնացի Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի ունեցավ ընդդիմության ղեկավարների, ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իմ առաջին հանդիպումը՝ շրջապատված հազարավոր մարդկանցով: Անգամ այն դեպքում, երբ շարժումն ուղղված էր իշխանությունների դեմ, ինձ՝ որպես նախագահի շատ լավ դիմավորեցին: Մարդիկ սատարում էին, նրանք սկզբում ապշեցին՝ տեսնելով, որ նախագահը քայլում է փողոցով ու գալիս է նրանց ընդառաջ: Ես հանեցի փողկապս՝ դառնալու նրանցից մեկը, քանի որ ես միակն էի այդ հազարավոր մարդկանց մեջ, ով փողկապ էր կրում: Պետք էր լինել նրանցից մեկը, պետք էր չտարբերվել նրանցից, անգամ եթե դու նախագահն էիր: Եվ այժմ, կարծում եմ, մենք կարող ենք հպարտորեն հայտարարել ողջ աշխարհին, որ հայերը կարող են հեղափոխություն իրականացնել առանց արյունահեղության: Ուստի պատասխանը հետևյալն է՝ այո, Մահաթմա Գանդին հստակ ազդեցություն է ունեցել իմ մտածելակերպի ու զգացմունքների վրա»: Պատասխանելով հարցին, թե ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում հեղափոխությունից հետո՝ ՀՀ նախագահն ընդգծել է, որ շատ մեծ ակնկալիքներ կան, ինչպես միշտ է լինում հեղափոխություններից հետո: «Կա մեծ դրական էներգիա: Ամենամեծ մարտահրավերն է՝ չդավաճանել հեղափոխությանը՝ այն առումով, որ չի կարելի հուսախաբ անել այդ ակնկալիքները: 21-րդ դարում, երբ ամեն ինչ շատ արագ է զարգանում, մարդիկ ակնկալում են, որ տեղի կունենան փոփոխություններ: Սակայն նրանք ակնկալում են ոչ թե մեկ, այլ՝ բազմաթիվ փոփոխություններ, ուզում են, որ հասարակությունը դառնա ավելի ազատ, որ լինի ազատություն, չլինի կաշառակերություն, ինստիտուտները գործեն այնպես, որ երկիրը զերծ լինի կաշառակերությունից, զարգանա ժողովրդավարությունը: Ամենակարևորը, տնտեսությունն ավելի լավ գործի՝ բարելավելու մարդկանց կենսամակարդակը»,- նշել է Արմեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ կարճ ժամանակահատվածում այս ամենին հասնելն իսկապես մեծ մարտահրավեր է լինելու, իսկ ճանապարհներից մեկը կրկին նույնն է՝ ժողովուրդը: ՀՀ նախագահի գնահատմամբ՝ մարդիկ պետք է հավատան, որ իրենք լուծման մաս են կազմում կամ որ հենց իրենք են այդ լուծումը: «Ի վերջո, մարդիկ ունեն պատրանք, մեծ ակնկալիքներ ղեկավարից կամ կառավարությունից՝ մտածելով, որ եթե իրենք իրականացրել են հեղափոխությունը, ապա այժմ նրանց հերթն է: Պատահական չէ, որ 6 ամիս անց նրանք սկսում են հարց տալ, թե ինչու ավելի լավ չեն ապրում: Այսինքն, կրկին վերադառնում ենք նույն պատմությանը: Հնդկական փորձը ցույց է տալիս, որ Հնդկաստանում չես կարող փոփոխություններ անել առանց հասարակությանը ներգրավելու՝ լուծումները թողնելով միայն կառավարությանը կամ առաջնորդներին: Այստեղ առանցքային է այդ գործընթացներում ներգրավվումն ու մասնակցությունը»,- ասել է Արմեն Սարգսյանը:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am