Վստահ եմ կոնկրետ Նիկոլին չի էլ ասվել իր իրական առաքելության մասին. իրեն թվում է, որ ինքն է երկիրը կառավարում

Արթուր Դանիելյանի գրառումը.  «Ոչ մեկի մոտ հարց չի առաջանո՞ւմ, թե ով է գժվել, որ դեֆոլտի շեմին կանգնած երկրին $490,000,000 փող տա: «Դեֆոլտի շեմ» ասածը եթերային մի գաղափար չէ: Գալիք տարվա բյուջեի դեֆիցիտը 150,000,000 դոլար է, ՀՆԱ-ի աճը արագ ձգտում է դեպի զրոյի ու շատ հնարավոր է մինուս մտնի: Ի հեճուկս ՀՀ գերագույն գլխավոր թամադայի կենացների, ստվերը ոչ թե չկա, այլ կա ու, ըստ ԱՎԾ-ի վերջին տվյալների, գնալով աճում է: Մինչդեռ 2019 թվականին Հայաստանը պիտի 700,000,000 դոլարի արտաքին պարտավորություն մարի: Սա մարում է, որը ի տարբերություն նախորդների նույնիսկ պլանավորված էլ չէ բյուջեում: Պլանավորված չի, որտև պլանավորելու իմաստ չկա: Չի կարա ՀՀ բյուջեն իր 25%-ի չափով մարում անի: Նման մարում անելու համար, ոչ թե նախարարությունները պիտի կրճատվեն, այլ ամբողջ կառավարությունը, ԱԺ-ն, բոլոր ուսուցիչները, բժիշկներն ու նույնիսկ թոշակառուները: Աճող տնտեսության դեպքում իմաստ ունի վերավարկավորել ու Կարապետյանը հենց այդ հույսով էր ապրում, բայց գահավիժող տնտեսության դեպքում կես միլիարդ վարկ տալը մոտավորապես նույն բանն ա, ոնց որ փողոցի մուրացկանին $10,000 տաք էն հույսով, որ մի շաբաթից կվերադարձնի: Գիտեք` ո՞վ կարա տենց բան անի, ո՞վ կարա էդ մուրացկանին հանի տա էդ $10,000-ը: Նա, ով մուրացկանի պատճառով ավելի շատ է կորցնում: Ադրբեջանի միայն ռազմական բյուջեն մոտ 5 միլիարդ դոլար է: Նրանք բանակի վրա վերջին երեսուն տարում մի քանի տասնյակ միլիարդ դոլար են ծախսել: Բանակից զատ ունեն նաև բավականին շռայլ հատուկ գործողությունների բյուջե, էդ հատուկ գործողությունները ներառում են, ոչ միայն Եվրոպայում ու ԱՄՆ-ում չինովնիկներ ու լրագրողներ գնելը, այլ, օրինակ, տարատեսակ միջնորդների միջոցով Հայաստանում պրոյեկտներ ֆինանսավորելը: Պրակտիկան ցույց տվեց, որ ռազմական ծախսերը անհամեմատ ավելի անարդյունավետ են, քան «դիպլոմատիկ» ծախսերը: Հայաստանի, այսպես կոչված, թալանված բանակը կարողացավ հետ մղել ապրիլյան պատերազմի բոլոր ալիքները: Մինչդեռ երկիրը ներսից վերցնելը շատ ավելի հեշտ ստացվեց: Հիմա պետք ա պետության և մասնավորապես տնտեսության կոլապսը հասցնել այն մակարդակի, որ մի քանի հարյուր միլիոն դոլարի համար հայերն իրենց ձեռքով քանդած պետությունը կտոր-կտոր անեն ու նվիրեն հարուստ «փրկչին»: Վերջին տաս տարում մոտս անընդհատ նույն հարցն էր առաջանում՝ ինչո՞ւ են միջազգային կառույցները մի ձեռքով վարկ տալիս ՀՀ-ին, մյուս ձեռքով գրանտ տալիս ՀՀ-ի իշխանությունները դելեգիտիմացնող կառույցներին ու անհատներին: Ահռելի չափերի հասնող ստվերի ու կաշառակերության մասին միֆերը, Սաշիկի միֆը և բազմաթիվ այլ միֆերի իմաստը միշտ եղել է պետության կազմաքանդումը: Բա ի՞նչ իմաստ ունի վարկ տալ պետությանը ու նենց անել, որ նա այդ վարկը չկարողանա մարի: Իմաստը միշտ նույնն էր, միշտ, արդեն քանի հարյուր տարի ա նույնն ա: Իրանի, Թուրքմենիայի, Ադրբեջանի ու Ղազախստանի նավթը ու դրա տրանզիտի ուղիները պիտի վերահսկեն անգլո-սաքսերը: Էդքան բան: Հ.Գ. Մեկը չալարեր, նստեր մի կես տարի ժամանակ ծախսեր ու ցույց տար, թե ոնց են դրսից եկած էժան փողերը մտնում հայաստանյան բանկեր, հետո ուղղվում շատ կոնկրետ խմբերի առևտրային ցանցերի ստեղծմանը: Ասենք, ձեզ թվում ա՝ «Աշտարակ Կաթը» լուսնի՞ց էր ընկել աղանդավորների ձեռքը: Կամ՝ ո՞նց ա տենց ստացվում, որ աղանդավորների ցեխի արտադրանքը միշտ շատ արագ սպառում է ստանում: Ընդ որում, սպառվում է առևտրի այն ցանցերում, որոնք նույնպես վարկավորված են ու իրենց բանկի տոկոսից բացի, նաև տասնորդ են վճարում իրենց համապատասխան պատվելի հովվին: Ո՞նց ա էլի լինում, որ անտաղանդ երգիչն երկու օրում ծախում ա իր հիմար մենահամերգի տոմսերը։ Դեռ տաս տարի առաջ մահափորձ տապալած ու բռնված ադրբեջանցի լրտեսները Երևանի կենտրոնում ԱԱԾ-ի պադվալից էին փախչում: Էս պետությունը շուտվանից էր գրավված ներսից, 2018-ին պարզապես հաջորդ փուլի մեկնարկն է տրվել: Ընդ որում՝ վստահ եմ կոնկրետ Նիկոլին չի էլ ասվել իր իրական առաքելության մասին: Իրեն, վստահ եմ, թվում է, որ ինքն է երկիրը կառավարում»:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am