Քաղաքապետարանի նիստը հրաշք ա
Քաղաքապետարանի էսօրվա նիստը հրաշք ա։ Լավ նայեք, թե ինչ միահամուռ ու քմծիծաղով է «Իմ Քայլը» խմբակցությունը «բարեկարգում» (հին երբրայերենում բառի այլ համարժեք կա՝ շինում) երևանցիների կյանքը։ Լավ նայեք, որովհետև շուտով ազգովի նայելու ենք նույնանուն խորհրդարանական խմբակցության կատարմամբ ոչ միայն երևանցիների, այլ բոլոր հայաստանցիների կյանքի «բարեկարգումը»։ Թե բա, մենք ինքներս մեզ ընդդիմություն կլինենք։ Տենց միահամուռ ու խրոխտ ընդդիմություն մեկ էլ Հյուսիսային Կորեայի Կոմկուսում կհանդիպեք, մեկ էլ Թուրքմենստանում։ Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից
