Էդուարդ Շարմազանովը Facebook-յան իր էջում անդրադարձել է Չավուշօղլուի հայտարարությանը՝ նշելով, որ Թուրքիան անելիք չունի արցախյան գործընթացում:
Շաչմազանովի գրառման մեջ ասվում է.
«Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլին վտանգավոր և անթույլատրելի հայտարարություն է արել՝ հայ-թուքական հարաբերությունները ուղղակի կապելով արցախյան կարգավորման հետ։
1.Արցախյան կարգավորումն ու հայ-թուրքական խնդիրը երկու տարբեր գործընթացներ են ու դրանց մեկը մյուսի հետ կապելը անթույլատրելի է։
2.Հայաստանի նոր իշխանությունը պարտավոր է խիստ արձագանքել Չավուշօղլու այս անհեթեթությանը։
3.Թուրքիան անելիք չունի Արցախի հարցում,դրա համար կա ԵԱՀԿ համանախագահություն։
4.Արցախի անկախության միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է։
5.Թուրքիայի նախապայմաններ թելադրելու քաղաքականությունը դատապարտելի է։
Հ.Գ. Իսկ չե՞ք ասի, ինչու՞ է լռում մեր ղեկավարությունը»,-գրել է Է. Շարմազանովը։
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը