Ասում ենք՝ «Ռուսաստան», հասկանում ենք՝ «Գազպրոմ», համարյա Լենինի և կուսակցության նման

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մենք ասում ենք՝ «Ռուսաստան», հասկանում ենք՝ «Գազպրոմ» և «Ռոսնեֆտ», ասում ենք՝ «Գազպրոմ» և «Ռոսնեֆտ», հասկանում ենք՝ «Ռուսաստան», համարյա Լենինի և կուսակցության նման: Այդ երկիրը չի կարող պարծենալ իր համակարգչային ծրագրերով, բջջային հեռախոսներով, նորմալ ավտոմեքենաներով կամ որակյալ կրթությամբ (ռուսաստանցի մեծահարուստներն ու բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց երեխաներին սովորելու են ուղարկում «հոգևոր արժեքներից զուրկ» Արևմուտք): Փոխարենը Ռուսաստանն ունի նավթ և գազ, ինչպես նաև արտադրում է մեծ քանակությամբ մահաբեր զենք: Դրանք գործիքներ են, որոնց միջոցով Կրեմլն իրականացնում է իր քաղաքական ծրագրերը: Առաջինն այդ շարքում, իհարկե, գազն է: «Գազային ճնշում» գործադրվում է նաև Հայաստանի հանդեպ, բայց մեր երկիրն այդ տեսակ թիրախների շարքում, բնականաբար, առաջինը չէ՝ մասնավորապես, այն պատճառով, որ սպառողների թիվն է համեստ: Բելառուսը, Ուկրաինան, եվրոպական երկրները դեռևս շարունակում են կախման մեջ լինել ռուսական գազից, և այդ հանգամանքը չի կարող իր դերը չխաղալ Ռուսաստանի և այդ երկրների հարաբերություններում: Պետք է արձանագրել, որ Ռուսաստանից «գազային կախում» ունենալու հարցում կա նաև հայկական կողմի սխալ քաղաքականության գործոնը: Մենք էլ մեր կողմից ամեն ինչ արել ենք այդ կախվածությունը խորացնելու համար՝ 2000-ականների սկզբից ամեն ինչ գազիֆիկացնելով, ինչպես նաև «մեր ձեռքով» զրկելով մեզ «իրանական այլընտրանքից»: Ասելով «մենք»՝ նկատի ունեմ, իհարկե, իշխանությանը՝ պարզապես չեմ ուզում մտնել «թրենդի» մեջ և հավելյալ քարեր շպրտել նախորդ իշխանությունների հասցեին: Փաստն այն է, որ Հայաստանի բոլոր ղեկավարները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և հիմա արդեն, ենթադրում եմ, նաև Նիկոլ Փաշինյանը ստիպված են գնալ Մոսկվա և համոզել Պուտինին չբարձրացնել գազի գինը կամ առնվազն հետաձգել թանկացնելու որոշումը մինչև գարուն: Հարցը լուծվում է Պուտինի քաղաքական որոշմամբ՝ դա «մաքուր բիզնես» չէ, ինչպես այդպիսին չէ Ադրբեջանին զենք վաճառելը: Պուտինը երբեմն ընդառաջ է գնում մեր ղեկավարների խնդրանքներին, երբեմն մերժում է: Բայց երբ ընդառաջ է գնում, պետք է կարծել, որ դրա դիմաց ինչ-որ բան է ուզում: Օրինակ՝ վարչապետ նշանակել նույն «Գազպրոմի» ներկայացուցիչ Կարեն Կարապետյանին: Կամ ավելի վատ՝ Արցախի հարցում ինչ-որ զիջումներ: Բայց այս պահին քանի որ Հայաստանի ներկայիս ղեկավարն արտահայտում է մեր երկրի քաղաքացիների ճնշող մեծամասնության կամքը, նա կարող է Պուտինի հետ «գազային» զրույցում լինել առավել անկաշկանդ և գազը չթանկացնելու դիմաց ոչ բանական գին չվճարել: Այդ առումով, կարծում եմ, մենք բոլորս նրա թիկունքում ենք»: Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am