Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Վազ 2106 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի գյուղի վարչական տարածքում դեպի Արմավիր ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հսկայական քարերին և մոտ 50 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։ Դեպի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Մինաս Մինասյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի և ավագ քննիչ Էդգար Հարությունյանի գլխավորությամբ։ Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Փաստի առթիվ Է. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները, և օպերատիվ են գործել նաև Թալինի հիվանդանոցի բժիշկները։ Վիրավորներից երկուսին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները։ Այս պահին դեպքի վայրում հսկողություն են իրականացնում նաև Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Լուկաշ Հարությունյանը և հերթապահ մասի պետ Գարիկ Մանուկյանը։ Ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին Ուրիշների սխրանքների գնով ազատագրած հողը հետո հանձնում է, ու կյանքի գնով ազատագրած Մերուժան Մոսիյանի դստեր վրա մատ թափ տալիս Սա Արցախն է, հայրենիք, որը մեկ գիշերվա մեջ անհետացավ․ կորեացի ճանապարհորդի անդրադարձը Իրանը պատերազմից հետո նախկինը չի լինի. Արա Պողոսյան «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած 30-ամյա տղամարդուն իրավապահները դեռ չեն գտել Բախվել են «Լադա»-ն, «ՎԱԶ 2107»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ կան վիրավորներ Հանրային տիրույթում երկու նպատակ կարող է երկրում ապահովել ամենալայն համախմբումը՝ «երաշխավորված խաղաղությունը» և հասարակության «ներքին համերաշխությունը» Երևանի Շիրակի փողոցում բախվել են «Mitsubishi»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Չփորձվե՛ք էդ սուտը տարածել․ Արշակ Զաքարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am