Ինչո՞վ է օգտակար նուռը․ Ամեն ինչ նրա մասին
Նուռն իր անունը ստացել է թանկարժեք նռնաքարի նմանության համար: Նռնենին օգտակար է իր ամեն մի մասնիկով: Որպես դեղաբույս են ծառայում նռնենու պտուղները, կեղևը, արմատը, ծաղիկերը: Նռան չորացած ծաղիկներից պատրաստված թեյը շատ օգտակար է հիպերտոնիկներին: Այս միրգն իսկապես թագավորական միրգ է: Նռան հատիկների հյութը շատ հարուստ է ասկորբինաթթվով, այլ մրգաթթուներով, շաքարով ու տանինով: Դրանից պատրաստում են գինի, շամպայն և գրենադին կոչվող խմիչքը, որն, ըստ էության, նռան հյութն է: Նուռը ծաղկում է մայիսից մինչև աշուն, պտուղը հասունանում է սեպտեմբերի վերջին: Նռան ծաղիկներից ստացված ներկն օգտագործում են բնական գործվածքների ներկման համար: Տերևները, արմատը և բնի կեղևը պարունակում են մինչև 32 տոկոս դաբաղանյութեր, որոնք ևս օգտագործվում են թուրմի և վերամշակված դոշաբի, գինու, հյութի վիճակում: Նուռը պետք է հավաքել հասուն վիճակում: Նռան հյութը պարունակում է 8-19 տոկոս շաքար, C վիտամին: Նուռը շատ օգտակար է սակավարյունության դեպքում, քանի որ այն շատ երկաթ է պարունակում: Իսկ երկաթը անհրաժեշտ է այրունաստեղծ օրգանների համար: Արդյունքը զգալու համար կարևոր է օրական մեկ հատ նուռ ուտել: Արքայական միրգն օգտակար է նաև աղիների խնդիրներ ունեցողների համար: Դրա համար նռան չորացած, ապա աղացած կճեպներից մոտ 20 գրամ եռացնել մեկ բաժակ ջրով, թույլ կրակի վրա, ապա քամել ու խմել օրը երկու անգամ երկու ճաշի գդալ չափաբաժնով: Զարմանալի է, բայց նուռն օգտակար է նաև ականջի ու քթի հիվանդությունների համար: Մեկ նռան հատիկը տրորել ու խառնել հարյուր գրամ մեղրի հետ: Ստացված զանգվածը թրջոցի տեսքով դնել ցավող մասին ու պահել, մինչև ցավը մեղմանա: Այն նաև շատ օգտակար է անգինայի ժամանակ: Կոկորդը կարելի է ողողել նռան հյութով ու անպայաման թքել, հանկարծ կուլ չտալ: Հաճախականությունը` օրվա մեջ 4-5 անգամ: Նռան հյութը հակացուցված է ստամոքսի խոցի, գաստրիտի ու ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում: Ամեն օր մեկ բաժակ նռան հյութը տղամարդկանց կօգնի պայքարել իմպոտենցիայի դեմ: Նուռը ոչ միայն համեղ միրգ է, այլ անփոխարինելի նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել: Նռան կալորիականությունը 52 կկալ է՝ հարյուր գրամի համար: Եթե չեք սիրում նուռ, կամ օրգանիզմը այն լավ չի ընդունում, ապա այս դիետան ձեզ համար չէ:
