Եթե հայտարարեր, որ Ռամիլ Սաֆարովին կնշանակեն Արցախի մարզպետ, ավելի երջանիկ կզգայինք. Դավիթ Բաբայանը` Մամեդյարովին

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հնչեցրած վերջին հայտարարություններին, թե «Բաքուն պատրաստ է ապահովել արցախահայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել», նշեց հետևյալը. «Այս հայտարարությանը մենք պետք է երկակի արձագանքենք, մեկը` կեսկատակ, այսինքն` շնորհակալություն հայտնենք պարոն Մամեդյարովին, որ Ամանորի նախաշեմին, Սուրբ ծննդյան տոների նախաշեմին այսպիսի նվեր է մատուցում Արցախի ժողովրդին, որին մենք այդքան սպասել ենք, մի քիչ նվերը, իհարկե, ոչ լիարժեք է, ոչ համապարփակ, նա պետք է նաև հայտարարեր, որ Ռամիլ Սաֆարովին կնշանակեն Արցախի մարզպետ, և դրանով մենք ավելի բավարարված կզգայինք մեզ և ավելի երջանիկ»: Բաբայանն ընդգծեց` նման հայտարարություններում չի երևում, որ Ադրբեջանը որևէ ձևով վերանայում է իր ապակառուցողական, հայատյաց քաղաքականությունը, այսինքն` այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքվի Ադրբեջանի իշխանությունների բուն նպատակը Արցախի ոչնչացումն է, ուրիշ ոչ մի բան: «Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ երկար ժամանակ է անհրաժեշտ լինելու, որ պաշտոնական Բաքուն վերանայի իր դիրքորոշումը, իսկ մինչ այդ, որպեսզի նման ցանկությունները մնան պարզապես ցանկություններ և Նոր տարվա «անակնկալներ», մենք պետք է միշտ պաշտպանենք մեր եռամիասնությունը, ամուր պահենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, ամենաբարձր մակարդակով պահպանենք մեր ԶՈւ մարտունակության աստիճանը և վարենք ճիշտ արտաքին քաղաքականություն: Նշված ուղղություններում ճիշտ քաղաքականության շարունակությունը Ադրբեջանի այդ ցանկությունները կթողնի լոկ ցանկությունների տիրույթում»,- ասաց նա: Հարցին` ո՞վ է այս հայտարարությունների սպառողը, հասցեատերը, Բաբայանը պատասխանեց, որ հայտարարություններն ուղղված են սեփական հանրությանը, միջազգային հանրությանը, և իհարկե, մեզ, այսինքն` հետաքրքիր բան է ստացվում, որ, փաստորեն, հանցավոր քաղաքականություն վարող երկիրը, այսինքն` հանցագործ երկիրը, անկեղծ է իր նպատակների մեջ: «Սովորաբար հանցագործները քողարկում են, չէ՞, իրենց բուն նպատակները, փորձում են խաբել, խաբեբայությամբ դիմել սպանությունների, վատ բաների, նրանք ի սկզբանե անկեղծ են, ասում են` սա է մեր նպատակը: Այսպիսի պարադոքսներ լինում են, բայց դա այդպես է»,- նկատեց Բաբայանը:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am