Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն 4 ժամ տևած հանդիպման ընթացքում
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններն ավարտել են: Զրույցըտևել է գրեթե 4 ժամ: Այս մասին հայտնում է Tass-ը` հղում անելով ՌԴ ֆինանսների նախարար, առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովին: Սիլուանովը հայտնել է, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև հարկային օրենսդրության փոփոխություններն ու էներգառեսուրսների գնագոյացման ոլորտում համատեղ գործողությունները: «Առաջին հերթին, քննարկվել են փոփոխությունները, որոնք հաջորդ տարի կիրականացվեն Ռուսաստանի հարկային օրենսդրությունում և մեր ծրագրերը՝ կապված նավթագազային ոլորտի հարկման փոփոխությունների հետ»,- ասել է Սիլուանովը: Պուտինը հանդիպման սկզբում առաջարկել է բազմաստիճան ձևաչափ: «Ես առաջարկում եմ նման կարգավորում. մենք կլսենք, թե ինչպես են մեր գործընկերներն աշխատել, այնուհետև պատվիրակություններին շփվելու հնարավորություն կտանք, իսկ Ձեզ այնուհետև ցանկանում եմ առանձին հրավիրել նախաամանորյա աշխատանքային ճաշի»: Բանակցությունների ավարտից հետո Պուտինը փոքր ընդմիջում է վերցրել, որպեսզի զանգահարի 15-ամյա Արսլան Կաիպկուլովին, որը ծանր հիվանդությամբ է տառապում։ Վլադիմիր Պուտինը խոստացել էր իրականացնել տղայի ցանկությունը: Դրանից հետո ՌԴ նախագահը շարունակել է Լուկաշենկոյի հետ զրույցն աշխատանքային ճաշի ձևաչափով:
