«Հայկական կողմի բացթողումն օգտագործեց Լուկաշենկոն, Ռուսաստանը լրջագույն հարվածն է հասցնում Հայաստանի անվտանգությանը». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն պարզ է դառնում Լուկաշենկոյի խաղի նրբությունը. 1. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանի հետ ՀԱՊԿ ներքին խոհանոցը հրապարակայնորեն քննարկելու ժամանակ միանգամայն քաջ գիտեր, որ Վ. Պուտինը դրան ամենևին դեմ չէ: Ադրբեջանը պետք է վաղուց ճանաչված լիներ ՀԱՊԿ գործընկեր, մինչդեռ դա հետաձգել կամ խոչընդոտել փորձեց Հայաստանը: Հետևաբար, պատահական չէ, որ Ռուսաստանը գնահատական էլ չտվեց դրան: Ու ի սկզբանե, ինչպես շատերը գիտեն իմ կարծիքը այն օրը, երբ Փաշինյանը բացատրություն պահանջեց միայն Բելառուսից, մեր ֆրեյմինգը սխալ էր: Պետք էր հարցը դնել բոլորի օրակարգում, որ բոլորն արտահայտվեին, և ոչ թե պարզվեր, թե միակ բեդովլաթը Լուկաշենկոն է, ինչը ապացուցելու կարիք չկար: Ու դրա համար էլ հայկական կողմի բացթողումն օգտագործեց Լուկաշենկոն իր դիվանագիտական անտակտությամբ, երբ հեգնեց, թե վախենո՞ւմ ենք Ռուսաստանին բան ասել: 2 Հենց այս լուրը ցույց է տալիս, որ այս ամենն անողը մեր դաշնակիցն է, ով ամենաշատն է ուզում Ադրբեջանին տեսնել իր ակումբում: Ցավոք, կարծեք թե Հայաստանը, որ միանգամայն ճիշտ նպատակ էր դրել, դրան հասնելու ուղու հարցում կրկին սխալ թույլ տվեց ու արդեն ուրիշ տեղ է գնում. Լուկաշենկոն զոռբայությամբ, նրան հետևելով՝ մյուսները, հաստատեցին գլխավոր քարտուղարի Բելառուսի թեկնածուին: Այժմ էլ Պուտինն է ստորագրում ՀԱՊԿ-ի գործընկերոջ կարգավիճակ տալու փաստաթղթերը: Կասկած չունենանք, որ դրանք աներկբա հաստատվելու են նաև մյուս երկրների կողմից, որովհետև լեգիտիմացնում է Ադրբեջանի հետ իրենց անթույլատրելի գործարքները, որոնցից դժգոհում էր Հայաստանը: Այժմ Երևանի քննադատությունները դելեգիտմանալու են, որովհետև ՀԱՊԿ-ը նման նորմատիվ հիմք է ընձեռել.... 3. Ռուսաստանը լրջագույն հարվածն է հասցնում Հայաստանի ազգային անվտանգության ռեգիոնալ մակարդակին, որտեղ, թղթով իբրև թե ՀԱՊԿ-ն ու դրա կովկասյան ուղղությունը (ռուս-հայկական մեխանիզմները) պետք է լինեին Հայաստանի ռեգիոնալ մարտահրավերների՝ մասնավորապես լայնամասշտաբ պատերազմի սանձազերծման կանխարգելողը: Մի պահ պատկերացրեք, որ Ադրբեջանը պատերազմ է սանձազերծում, ու ՀԱՊԿ-ի համար մի կողմում իրենց քննադատող ու խանգարող Հայաստանն է, մյուս կողմում՝ իրենց գործընկեր Ադրբեջանը... 4. Ռուսաստանը Ադրբեջանի հետ կրկին բացում է պատերազմի դարպասները. ու այնպես չէ, որ դա միայն Ադրբեջանին է ձեռնտու: Հորիզոնում ռուս-բելառուսական/ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումն է Արցախում..... Այս բոլոր ուղղություններով անխոնջ աշխատում էր նաև Յուրի Խաչատուրովը, մինչդեռ Հայաստանը ընդհատեց աշխատանքը.... Ահա թե ինչից են զայրացած Մոսկվայում»:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am