Հերթական խայտառակությունը. ինչպես է օտարերկրյա քաղաքացին Հայաստանի պետական համակարգում պաշտոն ստացել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Հարությունյանը, որն այժմ մարտի 1-ի գործով մեղադրվում է 2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեջ, ՌԴ քաղաքացի է: Հատուկ քննչական ծառայությունն օրերս ՌԴ-ից ստացել է այդ մասին հավաստող պաշտոնական գրություն: Միաժամանակ, ՀՔԾ-ն լրացուցիչ հարցում է ուղարկել պարզելու, թե Հարությունյանը երբ է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։ Սա, համաձայնեք, շատ կարեւոր է, որովհետեւ Հարությունյանը ժամանակին լրջագույն պաշտոններ է զբաղեցրել պետական համակարգում. 1994-2007թթ. նա եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ՊՆ առաջին տեղակալ, 2007 ապրիլից 2008թ. ապրիլը՝ ՀՀ պաշտպանության նախարար, այնուհետեւ մինչեւ 2018թ.` ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ: Եթե ճիշտ են ռուսական լրատվամիջոցների տեղեկությունները, թե Հարությունյանը ՌԴ քաղաքացիություն ձեռք է բերել դեռ 2002 թվականից, պետք է արձանագրենք, որ գործ ունենք հերթական խայտառակության հետ: Օտարերկրյա քաղաքացին նշանակվել է պաշտոնի, որն առնչվում է ՀՀ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Այնպես որ, կարեւոր է պարզել՝ երբ է Հարությունյանը հաջողացրել ձեռք բերել ՌԴ քաղաքացիություն, արդյոք այն ժամանակվա իշանությունները, նաեւ իրավապահ համակարգը տեղյակ են եղել այս ամենից: Բացի այդ, անհրաժեշտ է պարզել՝ իրավական առումով այն ժամանակ արդյոք թույլատրված էր օտարերկրյա պետության քաղաքացուն այնպիսի պաշտոնի նշանակելը, որն առնչվում է ՀՀ պետական, ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ: Այնպես որ, այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում նոր քրեական գործի հարուցումը: Պարզապես, ամեն ինչ կախված է ՌԴ ուղարկված լրացուցիչ հարցման պատասխաններից: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am