Խնդրում ենք ձեռնպահ մնալ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը փակելու մտադրությունից. նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ խաղողագործության և գինեգործության հիմնադրամը նամակ է գրել՝ ուղղված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ձեռնպահ մնալ հիմնադրամը փակելու մտադրությունից: Նամակը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ պարոն վարչապետ, Հայաստանը մշտապես համարվել է գինու նվիրական երկիր, իսկ հայկական գինիները բարձր են գնահատվել պատմության տարբեր ժամանակներում՝ ամբողջ աշխարհում և հանդիսացել են մեր երկրի հիմնական այցեքարտերից մեկը: Խորհրդային ժամանակներում, կապված պլանային տնտեսության թելադրած պայմանների հետ, Հայաստանում գինեգործությունը մղվեց հետին պլան: Սակայն հետխորհրդային ժամանակներում գինեգործությունը սկզբում՝ կամաց-կամաց, իսկ ներկայումս՝ ավելի լայն թափով է զարգանում՝ գինու նվիրական երկիրն այսօր գինեգործության վերածնունդ է ապրում: Գինեգործությունը ՀՀ կառավարության կողմից ճանաչվել է տնտեսության գերակա ճյուղ, բարձր են ոլորտի հանդեպ միջազգային հետաքրքրությունն ու ներդրումային հոսքերը: Տարբեր միջազգային փորձագետների կարծիքով՝ Հայաստանը գինեգործության զարգացման կարևոր տարածաշրջաններից մեկն է՝ իր բնակլիմայական պայմաններով, խաղողի տեղածին ու տեղական սորտերով, ավանդույթներով, գինեգործական հարուստ մշակույթով ու պատմությամբ: Գինու սպառումը մեր ամենօրյա կենցաղի անբաժան մասն է դարձել, ձևավորվում է գինու սպառման նոր մշակույթ, իսկ գինու տուրիզմը դեպի Հայաստան է գրավում ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկների: Գինեգործության զարգացումը, բացի տնտեսական էֆեկտից, մեր երկրին վստահաբար կբերի նաև մեծ վարկիանիշ ու հեղինակություն, ինչի ապացույցը օր-օրի որակապես բարելավվող գինիները, միջազգային ամենատարբեր մրցույթներում ու մրցանակաբաշխություններում հայկական գինիների գրանցած հաջողություններն ու ստացած պարգևները, պահանջարկի ավելացումն ու արտահանման ծավալների մեծացումն են: Եվ այս փուլում արձանագրված արդյունքները մեծապես պայմանավորված էին նաև պետության կողմից մեր ոլորտին ցուցաբերված աջակցությամբ ու ծրագրերով, որոնք հիմնականում իրականացվում են Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից: Նման կառույցի գոյությունն ինքնին շատ կարևոր ու ոգևորիչ է մեզ՝ գինեգործության ոլորտի ներկայացուցիչներիս համար, քանի որ մեր ոլորտը մշտապես զգացել է պետություն-մասնավոր հատված երկխոսության անհրաժեշտությունն ու կարևորությունը, որը ներկայումս իրականացվում է Հիմնադրամի միջոցով: Մեր բոլորիս նպատակն է խթանել Հայաստանում խաղողագործության զարգացումը` որպես գինու արտադրության որակի գրավական՝ բարձրացնելով Հայաստանի վարկանիշը և մրցունակությունը միջազգային ասպարեզում որպես գինեգործական երկիր: Մենք էլ, որպես գինեգործության, գինու խաղողի արտադրության, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ, վերջին 2 տարիներին մեր խնդիրները պատկան մարմիններին հասցնում ենք դարձյալ հիմնադրամի միջոցով: Հիմնադրամը, հատկապես վերջին տարում, մշտապես կապ է պաշտպանում մեզ հետ, քաջատեղյակ է մեր բոլոր խնդիրներին ու հարցերին և ամենօրյա աշխատանքի միջոցով օգնում է մեզ՝ այդ խնդիրների լուծման հարցում, ինչպես նաև մեզ համար դարձել է քննարկումների, համատեղ ծրագրեր իրականացնելու, ոլորտում առկա խնդիրների համար համատեղ ու համալիր լուծումներ գտնելու հարթակ: Գինեգործության ոլորտում նախկինում եղել են համախմբման, հարցերն ու խնդիրները միասնաբար լուծելու, աշխատող ու կենսունակ կառույցներ, միություններ ու միավորումներ ստեղծելու անհաջող փորձեր: Անհաջող, քանի որ կար շահերի բախում ու ոլորտի ներկայացուցիչների միջև առկա էին տարաձայնություններ: Բայց ներկայումս այդ համախմբումն արդեն իրողություն է՝ Հիմնադրամի շնորհիվ: Այն բոլոր գործառույթները, որ ներկայումս իրականացնում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը, կարևոր են, անհրաժեշտ, և չկա պետական կամ մասնավոր մեկ այլ կառույց, որն իրականացնում կամ կարող է իրականացնել այդ նույն գործառույթները: Հիմնադրամը պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ գինի արտադրողների, գինու ոլորտում գիտական և կրթական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, մեզ է ներկայացնում հաշվետվություններ իրականացված, իրականացվող ծրագրերի վերաբերյալ, մեր առկա խնդիրների ու բարձրաձայնած հարցերի հիման վրա մշակում ու իրականացնում անհրաժեշտ ծրագրերը: Հիմնադրամի և գինեգործության ոլորտի ներկայացուցիչների միջև առկա կապի ու իրականացված բազմաթիվ ծրագրերի արդյունքում՝ հայկական գինին միջազգային շուկաներում հաստատուն քայլերով ամրապնդում է իր դիրքերը: Դա են փաստում նաև գինու արտադրության և արտահանման ծավալների ավելացումը վերջին երկու տարիներին, ինչպես նաև ոլորտում արձանագրված ներդրումները: Ցանկանում ենք առանձնացնել նաև Հիմնադրամի գործառույթները, որոնք միտված են միջազգային կառույցների հետ համագործակցությանն ու ֆինանսական միջոցների ներգրավմանը: Իսկ միջազգային լավագույն փորձի ներգրավումը գինեգործության ոլորտի ներկայացուցիչներիս համար շատ կարևոր է, քանի որ մենք մասնացում ենք տարբեր միջոցառումների, համտեսների, շնորհանդեսների, շփվում ենք այլ երկրների մեր գործընկերների հետ ու համոզվում, որ բոլոր այն երկրներում, որոնք գինեգործության ոլորտում աշխարհում ճանաչում ու լուրջ արդյունքներ ունեն, կան առանձնացված կառույցներ, որոնց միակ գործառույթը խաղողագործության և գինեգործության զարգացման ապահովումն է։ Հիմնադրամը մշակել ու իրականացնում է ոլորտի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկարաժամկետ ծրագրեր: Մասնավորապես՝ «ՀՀ-ի խաղողի տնկարկների կադաստր» համակարգի ներդրումը, աշխարհագրական նշմամբ գինիների արտադրության համակարգերի ներդրումը, ֆիլոքսերա վնասատուի դեմ պայքարի համակարգը, խաղողի տեղածին ու տեղական՝ կորած համարվող սորտերի հայտնաբերման և նրանց տեխնիկական ներուժի բացահայտման ծրագիրը, խաղողագործության համար ներուժ ունեցող չօգտագործվող հողատարածքների ուսումնասիրության ծրագիրը և այլն: Տարբեր կրթական հաստատությունների հետ համատեղ Հիմնադրամն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ պատրաստելու համար գինեգործության ոլորտի բարձրակարգ և միջին օղակի որակյալ մասնագետներ: Ընդհաորացնելով՝ Հիմնադրամն իրար է կապում ամբողջ արժեշղթայի բոլոր օղակները: Ելնելով այս ամենից՝ ոլորտի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս խիստ կարևորում ենք ՀԽԳՀ-ի կողմից իրականացվող գործառույթները, բարձր ենք գնահատում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը և ընդգծում բացառապես գինեգործության և խաղողագործության ոլորտի զարգացմամբ զբաղվող նման առանձին կառույցի գոյության անհրաժեշտությունը և մենք էլ հնարավորության սահմաններում պատրաստ ենք օժանդակել նման կառույցին: Մեր կողմից հավաստիացնում ենք, որ զարգացման մի քանի տարիներից հետո հնարավոր կլինի անցնել ինքնակառավարման, սակայն ներկայումս, երբ ոլորտը գտնվում է զարգացման անցումային փուլում, խնդրում ենք ձեռնպահ մնալ պետություն-մասնավոր կապի այս հաջողված և արդյունքներով ապացուցված ձևաչափի փոփոխությունից՝ պահպանելով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը: Խնդիրն ավելի հանգամանալից քննարկելու համար պատրաստ ենք հանդիպել Ձեզ հետ»:

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Սաստիկ բքի պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Վերացվել են ՀՀ և Թուրքիայի հետ Վրաստանի սահմաններին բեռնատարների երթևեկության սահմանափակումները Առողջապահության նախարարությանը 1 ամիս է պահանջվել նախարարի խոսքում վրիպակը հայտնաբերելու համար 42 գնդերեցից միայն 4-ն են մնացել ԶՈւ-ում, մյուսները վերադարձել են Մայր Աթոռ Երբ կհրապարակվի Միքայել սրբազանի խափանման միջոցի մասին որոշումը Սի Ծինպինը խոսել է Պուտինի, այնուհետև Թրամփի հետ Բժիշկներ, պատրաստվեք, այսուհետ դուք պետք է սովորեք երթևեկել մոտոցիկլով. Անուշ Պողոսյան Վարչախումբը ԱԺ ընտրությունները ցանկանում է վերածել Ալիևի պահանջած Սահմանադրության հանրաքվեի Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից կան նոր զոհեր 23-ամյա տղան վերակենդանացման բաժանմունքում մահացել է ՔՊ կուսակցության վարչության որոշմամբ հաստատվել է իմ թեկնածությունը. դերասան Գոռ Համբարձումյան Միքայել Սրբազանի գործով դատավորն ու դատախազը քեֆի ընկերներ են (video) Դուք ասեղ չե՛ք ունեցել, էսօր միլիոններ եք ստանում ու թոշակառուներին հեգնում․ Հենրիխ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video) Դատավորի եւ Արա Զոհրաբյանի թեժ երկխոսությունը․ ինչպես դիմել Միքայել սրբազանին (video) «Էդքան ջահելների գլուխը կերավ, սրտիկն ուղարկում ա ո՞ւմ համար, զոհվածների ծնողների՞»․ սյունեցի (video) Միքայել Սրբազանին թույլ չեն տալիս հաղորդություն ստանալ, իրավունքի խախտում է, քայլեր ենք ձեռնարկելու (video) «Արա այ վամպիր, քո չնթրլո նվագախմբով մեր ողբը չես խլացնի». Խաչիկ Մանուկյան (video) Երևանում 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի սպանության գործով կասկածյալներ են ՌԴ 2 քաղաքացիներ. Անունները հայտնի են Մեր երկրում քննադատությունը որակվում է «սադրանք», անհամաձայնությունը՝ «պետականության դեմ վտանգ». Մհեր Մելքոնյան «Մարդաբոյ» փոսերի պատճառով ավտովթարներ են տեղի ունենում Տղան Թուրքիայի դրոշը գետնին է քարշ տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am