Վստրեչի Ապերի գործով Լուիզա Ղամբարյանը վկա է
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, մեկնարկել է քրեական հեղինակություն Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի վերաբերյալ գործով առաջին դատական նիստը։ Գործով որպես վկա է ներգրավված դերասանուհի Լուիզա Ղամբարյանը։ Նրա անունը կա դատակոչի ցուցակում։ Համաձայն մեղադրական եզրակացության` Արամ Վարդանյանը կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել է մի խումբ անձանց կողմից նախանական համաձայնությամբ 2017թ․ հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքի սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առևանգմանը։ Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է նաև Գարեգին Իսկանդարյանը։ Նա մեղադրվում է Բագրատունու առևանգման մեջ։
