Վստրեչի Ապերի դատը. նկար
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց քրեական հեղինակություն Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) քրեական գործով դատական նիստը։ Դատավորը բավարարեց տուժողի պաշտպանի միջնորդությունը նիստը հետաձգելու վերաբերյալ այն նպատակով, որ փաստաբան Արայիկ Պապիկյանը ծանոթանա մեղադրական եզրակացությանը։
Դատական նիստը հետաձգվեց մինչև 2019-ի հունվարի 17-ը։
